Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Իշխանության գլխին չի կարող լինել չտես մարդ․ Սամվել ԿարապետյանՄեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՎարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՀայաստանը մնում է ԵԱՏՄ-ում․ ՊեսկովՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՄեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանԴուք հիմա միայն մի գործ ունեք անելու՝ մասնակցե՛ք ընտրության․ ՄխիթարյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետՍիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՌուսաստանի Պետդումայում առաջարկել են վերանայել Հայաստանի համար նախատեսված արտոնություններըՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանԱռևտուրը զսպում է տնտեսական ակտիվության աճը. «Լույս» հիմնադրամՄեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանՆեթանյահուն աշխարհի մուսուլմաններից շուտով կստանա իրեն հասանելիք դասը․ ԷրդողանԺողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ Վարդևանյան
Հասարակություն

Վանաձորում բացվեց Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնը

Հետամուտ լինելով մարզերի զարգացմանն ուղղված իր ծրագրերին՝ Team Telecom Armenia-ն զանգերի կենտրոն բացեց Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում՝ Վանաձորում։ Զանգերի այս նոր կենտրոնը արդեն իսկ աշխատանքով է ապահովում տասնյակ երիտասարդների, որոնք բարեհաջող ավարտելով զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված դասընթացները՝ դարձել են Team Telecom Armenia-ի հիմնական աշխատակիցներ։  

«Մենք ցանկանում ենք մեր գործունեության սահմաններում նպաստել մարզերի զարգացմանը։ Պատահական չէ, որ նախորդ տարի մեր գլխավոր ծրագրի՝ NGN ցանցի կառուցումը սկսեցինք հենց մարզերից։ Այժմ մենք փորձում ենք ապակենտրոնացնել մեր ընկերության այն գործառույթները, որոնք հնարավոր է կատարել մայրաքաղաքից դուրս։ Վստահ եմ՝ այս նոր զանգերի կենտրոնը կբերի նոր հնարավորություններ տեղի երիտասարդների համար, ինչպես նաև կբարձրացնի Team-ի հաճախորդների սպասարկման արագությունն ու որակը»,- ողջունելով նոր աշխատակիցներին ու հյուրերին՝ ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Աշխատակիցների հավաքագրման համար ընկերությունը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին», «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի հեղինակային «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի ու «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ։

«Այս համագործակցության արդյունքում տղաներից շատերի համար նոր հնարավորություն ստեղծվեց՝ ձեռք բերել նոր մասնագիտություն և ունենալ կայուն աշխատանք: Համոզված եմ, որ նրանք այս գիտելիքների շնորհիվ կդառնան աշխատաշուկայում ավելի մրցունակ և կայացած»,- խոսելով գործակցության արդյունավետության մասին` նշեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ԲՀԿ-ի Կրթական բաժնի ղեկավար Սաթենիկ Էլբակյան։

Զանգերի կենտրոնի աշխատակիցներից Արամ Շերմազանյանը պատերազմում ստացել է բեկորային վիրավորում և այժմ վերականգնողական փուլում է, որի ընթացքին, ինչպես ինքն է նշում՝ նպաստում է նաև այս աշխատանքը․ «Շուրջ մեկ ամիս մասնակցել եմ դասընթացների ու, ճիշտն ասած, այդքան էլ հույս չունեի, որ կընտրվեմ։ Հիմա զգում եմ, որ մարդկանց հետ անընդհատ շփումը, նրանց հարցերին լուծում տալը օգնում է, որ կարողանամ միտքս կենտրոնացնել ներկայի ու առաջիկա անելիքների վրա»,- ասում է Արամը։ 

Team Telecom Armenia-ի զանգերի կենտրոնները աշխատում են 24 ժամ 7 օր գրաֆիկով։ 

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 

Team Telecom Armenia-ն լիովին հայկական բրենդ է և հազարավոր արհեստավարժ մասնագետների հզորագույն թիմ: 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: 

Հանդիսանալով հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում Հայաստանում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`[email protected]

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.