Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Հասարակություն

Կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի. Տիգրան Քոչարյան

Ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաների օրերին մեծ թվով մարդիկ բերման էին ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ: Նրանցից շատերին ազատ արձակեցին, շատերի նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեցին, և նրանք կալանավորվեցին:  

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի.

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գործի են դրել իրենց ռեպրեսիոն մեքենան՝ մոռանալով ժողովրդավարության ամենավերջին նշույլներն անգամ և այժմ կոնկրետ զբաղված են իրենց իշխանության պահպանմամբ: Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ են կալանավորվում, շատերի վրա շինծու գործեր են հարուցվում և կալանավորվում են հատկապես այնպիսի մարդիկ, ում անունները ունեին և կունենան բավականին բարձր հնչեղություն: Շատ ու շատ մարդկանց կարելի է թվարկել, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը, ով հայտնի հանրային գործիչ է և Իգոր Խաչատուրովը, ով մի ընտանիքի անդամ է, որը Հայաստանի զինվորական պատմության մեջ ոսկե տառերով պատմություն է գրել:

Ինչո՞ւ հենց Չալաբյանը. նա բավականին հետաքրքիր քաղաքական ֆիգուր է, նոր է մտել քաղաքականություն, բայց իր հետ իշխանությունը խնդիր ունի, որովհետև նրան անհնար է պիտակավորել նրանց սիրած «նախկին» պիտակով: Դրա համար իշխանությունն այլ կոմբինացիա արեց, որպեսզի ժամանակավորապես անջատի Չալաբյանին քաղաքական կյանքից: Մենք գիտենք, որ Ավետիք Չալաբյանը նաև բավականին մեծ և հետաքրքիր ծանոթություններ ունի դրսում և Հայաստանում, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում և դրանով արդեն շատ անհարմար մրցակից է իշխանությունների համար: Ինչու եմ ես համոզված, որ Չալաբյանի կալանավորումը հատուկ է արվել, որովհետև շատերին բաց են թողել, բայց առավել վտանգավոր մարդկանց շարունակում են կալանքի տակ պահել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետը: 

Քոչարյանը համոզված է՝ որոշ կալանավորվածների գործով անձամբ Փաշինյանն է զբաղվում.

«Նույնն Իգոր Խաչատուրովն է: Այնպիսի տպավորություն է, որ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ընկած է Խաչատուրովների ընտանիքի հետևից: Սկզբում Յուրի Խաչատուրովի կալանավորման փորձերը, այնուհետև ուղղակի չշարունակեցին պայմանագիրը 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ, որով բանակը զրկվեց ուժեղ զինվորականից, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելու մի քանի դեպքերը: Իմ համոզմամբ՝ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն է Փաշինյանի կողմից:

Շարքին կարելի է ավելացնել Միքայել Բադալյանին, Գերասիմ Վարդանյանին: Շատ մարդիկ, ովքեր նմանատիպ մեղադրանքներով բերման էին ենթարկվել, այսօր ազատ ման են գալիս, իսկ կոնկրետ նշվածները կալանքի տակ են: Ես համոզված եմ, որ նրանց գործերով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում: Հետաքրիր է, որ այսպիսի գործերը վերագրվում են հենց կոնկրետ դատավորների: Սա արդեն ցույց է տալիս՝ որ անձով է շահագրգռված կոնկրետ վարչապետը»:

Մարիամ Նալբանդյան