Ես խիստ կզարմանամ, որ գործող իշխանությունից որևէ մեկը հասկանա այն ամենը, ինչ Չալաբյանն ասում է հոդվածաշարում. Աբրահամ Գասպարյան
Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:
Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ հոդվածաշարը, որն Ավետիք Չալաբյանը գրել է, բավական հետաքրքրական է և խտանյութն է հանդիսանում այն քաղաքական իմաստության, որ հասարակական-քաղաքական գործիչը հասցրել է կուտակել վերջին մեկուկես տասնամյակում, ինչ ակտիվորեն իր ներկայությունն զգացվում է հայկական հասարակական-քաղաքական իրականությունում:
«Այնտեղ հայկական ճակատագրի դառը հեգնանքի մասին է խոսվում, որի վերջնական լուծումն ի վերջո հայահավաքն է՝ հայկական հողի վրա և թույլ օղակ հանդիսացող տարրից ավելի ուժեղ, ավելի կազմակերպված, համակարգված գործունեություն ծավալելու, ազգի՝ նպատակ դնելու, ռազմավարություն, տեսլական ունենալու մասին է խոսվում: Ես որպես գիտությամբ զբաղվող մարդ, քաղաքագետ եմ, ուզում իմ գնահատականը տալ այդ հոդվածաշարին: Իրականում, այս բոլոր խնդիրների մասին մենք երկար ժամանակ խոսել ենք թե՛ հայկական հեռուստաեթերում, թե՛ անձնապես իմ վերլուծական գործունեության ընթացքում:
Այստեղ իմ և Ավետիքի մոտեցումները նույնն են, որովհետև շատ օբյեկտիվ գնահատականի է արժանացրել Արտաշեսյաններից սկսած՝ մինչև ցարական Ռուսաստան, Խորհրդային Հայաստան և հետանկախության շրջան, այն բոլոր բացթողումները, որ մենք թույլ ենք տվել, նույնիսկ պետականության կորստի պայմաններում մեզ ինչպես է հաջողվել Կիլիկիայից հետո հասնել մինչև Ռենեսանսի ժամանակաշրջան, Մերձավոր և Հեռավոր Արևելք՝ հասնելով մինչև Կալկաթա: Այդ բոլոր խնդիրներին, որ անդրադարձել է Ավետիքը, բնականաբար, մեր ազգի հոգեմտավոր և գիտամտավոր ներուժը ճիշտ ռելսերի վրա և ճիշտ մատուցելու վրա է շեշտը դրվում, որովհետև մենք անցած երեք տասնամյակների ընթացքում տիպային առումով հայկական տեսակի մոդելավորում չունեցանք որպես այդպիսին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Հարցին՝ հոդվածաշարում Չալաբյանի կողմից առաջ քաշված լուծումները կարո՞ղ են իրատեսական լինել իշխանության կողմից կիրառվելու դեպքում, Գասպարյանը նշեց.
«Ինքը շատ ճիշտ, օբյեկտիվ շեշտադրումներ է անում, և ես խիստ կզարմանամ, որ գործող իշխանությունից որևէ մեկը նախ հասկանա այն ամենը, ինչ Չալաբյանն ասում է հոդվածաշարում, հետո էլ կփորձի իրականության վերածել, որովհետև Չալաբյանի նման մի քանի տասնյակ մտավորականներ, հատկապես հետպատերազմյան շրջանում, խոսել են այս ամենի մասին, բայց իշխանության կողմից զրո արձագանք»:
Մարիամ Նալբանդյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Ադրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան