Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»
ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Իրավական «բեսպրեդել» Ավետիք Չալաբյանի գործով

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը իրականացվում է ընթացակարգային և բովանդակային խախտումներով. նրա պաշտպանական խումբն է հանդես եկել հայտարարությամբ: Ի վերջո փաստաբաններին հաջողվել է ստանալ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնվել էր անփոփոխ։

Փաստաբաններն արձանագրում են, որ Ավետիք Չալաբյանին անհիմն առանց որևէ արժանահավատ ապացույցի, քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղադրում են քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն արդեն հուլիսի 1-ից ապաքրեականացված է։ Ըստ էության, գործող իշխանությունները Ավետիք Չալաբյանին հետապնդում են և կալանավորում մի հոդվածով, որով արդեն հուլիսի 1-ից որևէ մեկին չեն կարող նույնիսկ դատապարտել։ Փաստաբանները փաստում են, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավորը պարզապես պատճենել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի տեքստը, վերջինս էլ պատճենել էր քննիչի միջնորդությունից։

Դատարանները փաշինյանական իշխանության օրոք դարձել են քննիչների ձեռքին վճիռ դակող խամաճիկներ և հանուն գործող վարչախմբի, իրավաբանական կոպտագույն խախտումներ են իրականացնում։ Չալաբյանի գործով նաև փաստաբանները փաստում են, որ նրան հնարավոր չէր լինի կալանավորել կոնկրետ քրեական օրենսգրքի 163 հոդվածի 2-րդ մասով, մեղադրանք են առաջադրել հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը վերաբերում է 2 և ավելի անձանց նյութապես շահագրգռելուն, մինչդեռ նախաքննությունը իրականացնող մարմինը չունի ոչ մի ապացույց, ընդամենը մեկ անձի՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ցուցմունքն է։ Վերջինս ինքն է փորձել սադրել Ավետիք Չալաբյանին իրեն նյութապես շահագրգռելու, սակայն հրապարակված ձայնագրության մեջ էլ փաստվում է, որ հասարակական-քաղաքական գործիչը որևէ կերպ չի տրվել սադրանքների։ Այդուհանդերձ իշխանությունը ամեն գնով հասարակական-քաղաքական գործչին կալանավորելու իր մոլուցքի մեջ խախտում է հնարավոր բոլոր օրենքները։

Նույն հաջողությամբ Ավետիք Չալաբյանին կարող էին մեղադրել լավ կրթություն ունենալու մեջ։ Այդպիսի հոդված էլ չկա քրեական օրենսգրքում, բայց դա քիչ կհետաքրքրի գործող ապիկար վարչախմբին։ Ինչևէ փաստենք, որ գործ ունենք հերթական ապօրինության հետ, որի կազմակերպիչներն ու իրականացնողները վաղ թե ուշ իրենք են կանգնելու դատարանի առաջ՝ ակնհայտ անմեղ մարդուն զրպարտելու համար։

Դավիթ Մարտիրոսյան