«ԱՊՊԱ չունենալու համար տուգանքը կնվազեցվի». նոր նախագիծ
Հայաստանում անհրաժեշտ է 2-4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ չունենալու տուգանքները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 14-ին ասել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունը պարտավոր է տուգանել ԱՊՊԱ-ի ապահովագիր չունեցող մեքենայի տիրոջը 5 հազար դրամ յուրաքանչյուր 10 օրվա համար, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ տարեկան՝ այն դեպքում, եթե մեքենան չի օգտագործվում։ «Առանց ԱՊՊԱ-ի երթեւեկելու ժամանակ վարորդը ստիպված է վճարել նաեւ միանվագ տուգանք 100 հազար դրամի չափով»,- հիշեցրել է Խաչատրյանը։
Պատգամավորը նպատակահարմար չի համարել տուգանքների լրիվ չեղարկումը։ Նրա կարծիքով՝ դրանք պետք է մեղմել եւ ավելի համարժեք դարձնել։ «Առանց տեխզննման երթեւեկելու տուգանքը կազմում է ընդամենը 20 հազար դրամ, չնայած այդ խախտումն ավելի լուրջ է համարվում, քանի որ մեքենան, որի ղեկը կամ արգելակները ստուգված չեն, պոտենցիալ վտանգավոր է ճանապարհին։ ԱՊՊԱ չունենալն ինքնին, այլ խախտումներ չլինելու դեպքում, նույնպես անթույլատրելի է, բայց ոչ այնքան վտանգավոր»,- նշել է խորհրդարանականը։
Այս առնչությամբ առաջարկվում է ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված տուգանքները նվազեցնել երկու անգամ՝ 100 հազարից հասցնելով 50 հազարի, իսկ ԱՊՊԱ չունենալու համար նախատեսված միանվագ տուգանքը՝ քառակի, մինչեւ 25 հազար դրամ։




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան
Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը