Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներին
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի դեմ քրեական հետապնդումն ապշեցնում է իր ցինիզմով

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ քրեական հետապնդումը ապշեցնում է իր ցինիզմով և իրավական պրիմիտիվիզմով։ Ոչ միայն Չալաբյանի փաստաբանները, այլ նաև բազմաթիվ իրավապաշտպաններ նշում են, որ այս գործը հեռանկար չունի, նույնիսկ այս իշխանությունների օրոք, այնքան փնթի և վատ կարված գործ է, որ նույնիսկ Փաշինյանի օրոք հնարավոր չի լինի Ավետիք Չալաբյանին դատապարտել, ավելին ստիպված են լինելու մոտ ապագայում ազատ արձակել հասարակական-քաղաքական գործչին։

Բարդ է կարծել, թե իշխանության մեջ չկան համապատասխան իրավաբաններ և գիտակից մարդիկ, որոնք հասկանում են այս գործի անհեռանկարայնությունը, իհարկե, այդ մարդիկ նաև այդ մասին տեղյակ պահած կլինեն իրենց էքսցենտրիկ և բռնապետի հակումներով օժտված պարագլուխ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս, սակայն Ավետիք Չալաբյանի դեմ հետապնդմամբ ընդամենը ցանկանում է լուծել մեկ հարց։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում բնակվող հայ հայտնի անձանց, հեղինակություն վայելող մարդկանց ահաբեկելով, ցույց տալ, թե ինքը ի վիճակի է Հայաստանում անել ցանկացած ապօրինություն, ցանկացած մարդու նկատմամբ և մարսել, որևէ այլ բացատրություն այս ամենին չկա։

Իհարկե, Փաշինյանը հասկանում է, որ նույնիսկ կարված գործը, որը ապաքրեականացվելու է հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով, չի կարողանալու Ավետիք Չալաբյանին պահել ճաղերի ետևում։ Իշխանությունն, իհարկե, կփորձի մեկ այլ քրեական գործ կարել, մեկ այլ կեղծ ցուցմունքի հիման վրա, սակայն խնդիրն այստեղ ամենևին իրավունքը չէ, իշխանությունը հստակ նպատակ ունի բոլորին, այդ թվում թե՛ ընդդիմությանը, թե՛ Հայաստանի բնակիչներին, թե՛ մյուսներին ապացուցելու իր կարողություններն ու ընդունակությունները՝ հետապնդելու յուրաքանչյուր մարդու։ Ըստ էության, դրա համար Փաշինյանն իր արևմտյան հովանավորներից նույնիսկ ինդուլգենցիա է ստացել, և նրանք՝ տարատեսակ եվրապաշտոնյաները, իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում բառ անգամ չեն ասում քաղաքական բռնաճնշումների մասին, իսկ տեղական իրավապաշտպանները վաղուց կորցրել են իրենց ձայնը։

Վարդան Ավետյան