ՌԴ ԱԳ նախարարի այցը հաստատեց «Ռուսական գրքի տան» կարգավիճակը. Մհեր Ավետիսյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում հունիսի 9-ին այցելել է Երևանի «Ռուսական գրքի տուն»։ «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը, ով հանդիպել է նախարարին և ներկայացրել Երևանում ռուս-հայկական այս հաստատության գործունեությունը, մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը, գրում է Dialogorg.ru֊ն։
«Նախ, Ռուսաստանի արտգործնախարարի հաջող երկօրյա այցը Հայաստան՝ տարածաշրջանային անվտանգության լայն օրակարգով, ապագայի համար ավելի մեծ վստահություն ներշնչեց հայ բնակչության շրջանում ՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Հաստատելով մեր ժողովուրդների մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունը՝ նախարար Լավրովն այցելեց «Ռուսական գրքի տուն», որտեղ ջերմ ու ուրախ մթնոլորտում տևականորեն ծանոթացավ մեր հաստատության գործունեությանը, որն իրականացվել է հաստատության գոյության ընդամենը ինը ամիսների ընթացքում։
Կարծում եմ, որ ՌԴ արտգործնախարարի այցը հաստատեց «Ռուսական գրքի տան» կարգավիճակը՝ որպես հաղորդակցության կարևոր կենտրոն ռուս-հայկական մարդասիրական երկխոսության մեջ։
Հատկանշական է, որ մեր ժամանակների առաջատար քաղաքական գործիչներից մեկը, որն, իհարկե, Սերգեյ Լավրովն է, մեծ նշանակություն է տալիս մեր ժողովուրդների հոգևոր և մշակութային ժառանգությանը։ Իմ ընկալմամբ՝ դա նշանակում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր նախնիների և մեր ընդհանուր պատմության մշակած ամուր արժեքային բազայի վրա։
Սա թույլ է տալիս հայ մշակութային և կրթական համայնքին Ռուսաստանի կրթական, մշակութային գերատեսչությունների և հաստատությունների հետ համագործակցության միջոցով ձեռք բերել զարգացման և առկա ներուժի բացման նոր հնարավորություններ: Գաղտնիք չէ, որ նախկինում Հայաստանը հասել է տեխնոլոգիական, մշակութային և կրթական թռիչքի՝ հենց Ռուսաստանի հետ լինելով գիտակրթական ընդհանուր հարթության մեջ։
Սերգեյ Վիկտորովիչի բուռն հետաքրքրությունը «Ռուսական գրքի տան» գործունեության նկատմամբ խթան հանդիսացավ ռուս-հայկական մշակութային և կրթական համագործակցության նոր բովանդակալից ծրագրեր մշակելու՝ ուղղված հայ հասարակության լայն շրջանակներին, տարբեր տարիքային և սոցիալական խմբերին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է մեր նախաձեռնությունների կարևորությունը»,֊ասել է «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը։





















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027