Դիջեյ Էդոն չի թողնում հին մասնագիտությունը. ՔՊ-ական պատգամավորի «կայֆերը» Մանկական երկաթուղիում․ AntiFake.am
Երեկ՝ հունիսի 25-ին, Մանկական երկաթուղիում «Antar»-ի կողմից «տեխնո» երաժշտության փակ միջոցառում է կազմակերպվել, որի ընթացքում որպես դիջեյ նվագել է ոչ ավել, ոչ պակաս Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիջեյ Էդոն։ AntiFake.am-ի տրամադրության տակ տեսանյութեր են հայտնվել միջոցառումից։
Հանրությանը Էդուարդ Աղաջանյանը հայտնի է որպես դիջեյ Էդո, քանի որ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը «տեխնո» երաժշտություն է նվագել ակումբներում։ Պարզվում է տարբեր պաշտոնները՝ Երևանի ավագանու անդամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր, ոչինչ չեն փոխել երիտասարդի կյանքում։ Դիջեյ Էդոյի կյանքում ու վարքում ոչինչ չեն փոխել նույնիսկ իր քաղաքական առաջնորդի ու թիմի մեղավորությամբ վրա հասած աղետալի պատերազմը, հինգ հազար կորսված կյանքներն ու հետպատերազմյան բազմահազար խնդիրները։ Երիտասարդը շարունակում է իր ոչ վաղ անցյալի «կայֆերը»՝ դիջեյություն է անում, նվագում, պարում։ Թերևս մի բան է փոխվել դիջեյի կյանքում. նա քաղաքացու գրպանից աշխատավարձ ու պարգևավճարներ է ստանում, գործուղումների մեկում, օգտվում պատգամավորական արտոնություններից։
Զավեշտալին այն է, որ երեկ տեղի ունեցած փակ միջոցառմանը նախորդող օրը՝ հունիսի 24-ին, դիջեյ Էդոն ԵԽԽՎ բարձր ամբիոնից խոսում էր գերիների խնդրի մասին։ Ասել է թե՝ մի օր բառակույտ գերիների մասին Ստրասբուրգում, հաջորդ իսկ օրը անթաքույց կայֆեր Երևանում։ Ասվածը շատ հակիրճ նկարագրում է փաշինյանական իշխանության ողջ էությունը…
Վերադառնալով միջոցառմանը. պարզվում է դիջեյ Էդոն իր ոլորտում համարվում է երկարամյա փորձ ունեցող ու բազմաժանր դիջեյ։ Նա անգամ մասնագիտական մականուն ունի՝ «Նեյրոն»։
«Նեյրոնը» երեկ Մանկական երկաթուղիում նվագել է ժամը 17:00-ից մինչև ուշ երեկո։ Նրա նվագելու ընթացքում միջոցառմանը մասնակցելու տոմսերի արժեքը բարձրացել է 3000-ից 6000 դրամ։ Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ունեցել են միայն նրանք, ովքեր ունեցել են նախապես գնված տոմս կամ հրավիրատոմս։ Թե ինչու հնարավորություն չի տրվել քաղաքացիներին տեղում տոմս ձեռք բերել և մուտք գործել, կարելի է ենթադրել. ավելորդ աչքեր միջոցառման ընթացքում ցանկալի չէին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027