Արցախում սկսվում է արևածագը․ 12 ընտանիք արևից անվճար տաք ջուր կստանա
Shtigen Group-ը կատարեց առաջին քայլը՝ «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում 12 արևային ջրատաքացուցիչ տեղադրելով արցախյան տարբեր բնակավայրերում։
27 հունիսի, 2022 / Երևան
Shtigen Group-ի տրամադրած 12 արևային ջրատաքացուցիչների տեղադրումն Արցախում ավարտվեց։ Ծրագիրը կյանքի կոչվեց «Արևածագ Արցախում» նախագծի շրջանակում, որը նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։
«Արևածագ Արցախում» նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։
«Մեր նպատակն է հասնել այն հանգրվանին, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արևային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես մենք կապահովենք Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլև չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, և չեն լինի հոսանքազրկումներ»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։
«Արևածագ Արցախում» նախագծի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլին՝ կոչ անելով մեր հայրենակիցներին և առհասարակ աշխարհին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ոչ միայն հետպատերազմյան բնակավայրի վերականգնմանը, այլև արևային տեխնոլոգիաների միջոցով շրջակա միջավայրի պահպանմանն ու մոլորակի ռեսուրսների խնայմանը։
Shtigen Group-ն արևային ջրատաքացուցիչները տրամադրել և տեղադրել է անվճար՝ Արցախ գործուղելով իր մասնագետներին։ Շահառուների ցուցակը կազմվել է՝ այս փուլում առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։
«Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական խոշոր ներդրում, ահռելի ջանքեր և աննահանջ հետևողականություն պահանջող ծրագիր ենք նախաձեռնել։ Բայցև վստահ ենք, որ ռազմավարական նշանակության այս նախագիծն իրագործելի է, և իրագործումն սկսում ենք մեր վճռական քայլով»,- նշում է Հայկ Շեկյանը։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով։
Shtigen Group-ը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027