Ռուսաստանն անցնում է ռազմական դրության
Lragir.am-ը գրում է.
ՌԴ Կառավարությունն առաջարկում է իշխանություններին թույլատրել հարկադրել բիզնեսին պետական պատվերներին՝ ելնելով բանակի և հատուկ ծառայությունների շահերից։ Իսկ աշխատակիցներին՝ աշխատել գիշերը
ՌԴ Նախարարների կաբինետը հունիսի 30-ին Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով առաջարկվում է կառավարությանը ստիպել բիզնեսին կատարել կառավարության պատվերները Ռուսաստանի սահմաններից դուրս «հակաահաբեկչական գործողությունների» համար։ Այն ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է ։
Բացատրական գրության մեջ բաց տեքստով ասվում է, որ պատերազմի համար բավարար ռեսուրսներ չկան. «հատուկ գործողության պայմաններում ԴԺՀ, ԼԺՀ եւ Ուկրաինայի տարածքում առաջանում է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման անհրաժեշտություն։ Հաշվի առնելով պատժամիջոցները, պահանջվում է ժամանակավորապես ջանքերը կենտրոնացնել առանձին ոլորտներում»։
Դրա համար կառավարությանը պետք է իրավունք տրվի «հատուկ միջոցներ ձեռնարկել տնտեսական ոլորտում»։ Ի թիվս այլ բաների, այն կկարողանա ներգրավել ձեռնարկություններին աշխատելու «սահմանված աշխատանքային ժամերից դուրս»՝ գիշերը, տոն օրերին և հանգստյան օրերին: Եվ որպեսզի աշխատանքային օրենսգրքի հետ հակասություններ չլինեն, այն պետք է փոփոխության ենթարկվի։
Բիզնեսի համար անհնար կլինի հրաժարվել նման պատվերներին մասնակցելուց՝ «անկախ դրա կազմակերպաիրավական ձևից»։ Իսկ պատվիրատուն՝ ՊՆ-ն, Անվտանգության դաշնային ծառայությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ռոսգվարդիան, կարող են հընթացս փոխել պայմանագրի պայմանները՝ ավելացնել ապրանքների ծավալը, փոխել գինը։
Սա կարելի է համարել տնտեսությունը եւ պետական համակարգը ռազմական ռելսերի փոխադրման մեկնարկ, որի մասին խոսակցություններ են գնում տարբեր շրջանակներում։ Ուկրաինայում խոշոր կորուստներն անխուսափելի են դարձնում այս ընթացքը։ Կրեմլը խուսափում է հայտարարել ռազմական դրություն եւ մոբիլիզացիա, սակայն դա կատարվում է «սողացող մեթոդներով»։ Կառավարության այս նախաձեռնությունը ռազմական դրությանը բնորոշ քայլ է։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027