Քաշքշուկներ, վիրավորանքներ չեն եղել. ԱԱԾ-ն մերժել է
Մայիսի վերջին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ հանդիպել էին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ: Այդ հանդիպումից հետո մի քանի ծնողներ տեղեկություն էին տարածել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, նույնիսկ միջադեպ է եղել կոմիտեի նախագահի հետ:
Այդ լուրերից հետո պարզաբանում ներկայացրեց Քննչական կոմիտեն՝ անհիմն և արհեստական որակելով հանդիպման մասին լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված մեկնաբանությունները:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ավելի քան 40 ծնողների և հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո կոմիտեի նախագահը փորձել է պարզել ստեղծված լարվածությունը ակնհայտ հրահրողի նպատակադրումները:
Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը փաստում է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի տեսագրությունը: Այնուամենայնիվ միջադեպի հետ կապված զոհված զինծառայողների մի քանիսի հարազատների կողմից հաղորդում է ներկայացվել Ազգային անվտանգության ծառայություն: ԱԱԾ Քննչական դեպարտամենտում պատշաճ իրավական ընթացակարգի պահպանմանբ պատրաստվել էին նյութեր: Ազգային անվտանգության տնօրենի խորհրդական Վահե Ենգիբարյանը մանրամասներ հաղորդեց գործի ուսումնասիրության վերաբերյալ:
«Նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում հերքվել են և փաստական տվյալներ ձեռք չեն բերվել Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից`որևէ հակաիրավական արարք կատարելու վերաբերյալ: Այնուհետև դրանց հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցում մերժելու մասին»:
ԱԱԾ-ից հայտնեցին նաև, որ գործի հետագա իրավական ընթացքը իրենց տիրույթում չէ. կողմերը իրավունք ունեն որոշումը բողոքարկել:
Արտակ Խառատյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027