Արևային էներգիայի վաճառքի հեռանկարները
Elitetrader.ru-ն գրում է, որ Մերիլենդի (ԱՄՆ) Sunnova ընկերությունը կառավարության աջակցությամբ սկսել է «Մատչելի էլեկտրաէներգիայի» նախագիծը, որի նպատակն է ներգրավել այն սպառողներին, ովքեր ձգտում են կրճատել էլեկտրաէներգիայի աճող ծախսերը:
Պաշտոնապես առաջարկն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց եկամուտը թույլ չի տալիս անմիջապես գնել և տեղադրել արդեն պատրաստի արևային էներգիայի համակարգեր։ Սակայն իրականում նոր ծառայության համար կարող են դիմել տարածաշրջանի այն բոլոր տնային տնտեսությունները, որոնց եկամուտը կազմում է տարեկան մինչև 97,5 հազար դոլար, իսկ դա շատ մեծ լսարան է։
Sunnova-ն գործընկերության պայմանագիր է կնքել Green բանկի հետ և այդպիսով հասանելի է դարձրել անհրաժեշտ ֆինանսական գործիքները:
Sunnova-ն այժմ կարող է տնային տնտեսություններին տրամադրել երկու տարբերակ ավելի էժան արևային էներգիա ստանալու համար:
Առաջինը ենթադրում է 25 տարվա զեղչային սակագնով գնման գործարք: Երկրորդը բաժանորդագրությունն է, որն, ըստ էության, կոմունալ ցանցի էլեկտրաէներգիայի ներկայիս գնից զեղչի բաժանորդագրությունն է։
Նոր մոտեցումը Sunnova-ին թույլ կտա ոչ միայն ներգրավել այն հաճախորդներին, ովքեր տարբեր պատճառներով չեն գնել արևային մարտկոցներ, այլ նաև բաժանորդագրությունից ստանալ կայուն դրամական հոսքեր արևային նոր նախագծեր ֆինանսավորելու համար:
Sunnova-ն փորձում է օգտագործել այն բարենպաստ իրավիճակը, որն առաջացել է մի քանի գործոնների միավորումից. դրանք են՝ հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու ԱՄՆ-ի կառավարության մտադրությունը, վառելիքի գների աճը, էլեկտրաէներգիայի կենտրոնացված մատակարարումների խափանումները և այլն։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027