Ցավալի լուր. զոհվել են բոլորիս կողմից սիրված և ճանաչված երգչուհին, նրա պրոդյուսերը և քեռին
Բրազիլիայում հանրահայտ երգչուհի Մարիլյա Մենդոնսան զոհվել է ոչ մեծ ինքնաթիռի վթարվելու հետեւանքով երկրի հարավ-արեւելքում։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Մինաս-Ժերայս նահանգի հրշեջ ծառայությունը, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մինաս-Ժերայսի ռազմական հրշեջ ծառայությունը տեղեկացնում է, որ այս ուրբաթ Beech Aircraft մոդելի ոչ մեծ ինքնաթիռը կործանվել է Պյեդադի-դի-Կարատինգա [համայնքի] գյուղական վայրում։ Հրշեջ ծառայությունը հաստատում է, որ ինքնաթիռում երգչուհի Մարիլյա Մենդոնսան էր, եւ նա զոհվել է»,- ասվում է հայտարարությունում։
G1 պորտալի տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են նաեւ 26-ամյա երգչուհու պրոդյուսերը, նրա քեռին եւ երկու օդաչուները։ Մենդոնսան թռչում էր Մինաս-Ժերայս համերգ տալու։ Պատահարի պատճառները պարզվում են։
2019թ. Մենդոնսան դարձել էր Latin Grammy մրցանակի դափնեկիր սերտանեժու ժանրի լավագույն ալբոմի համար. դա Բրազիլիայում մեծ տարածում ունեցող երաժշտական ուղղություն է, որը հաճախ անվանում են նաեւ «բրազիլական քանթրի»։ YouTube ալիքներում երգչուհու ձայնագրությունները հարյուր միլիոնավոր դիտումներ ունեն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027