Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շուրջ իրավական գործընթացները վաղուց դուրս են եկել օրենքի սահմաններից և վերածվել խոշտանգման և քաղաքական հետապնդման ամենաարտառոց միջոցառման։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երեկ մասնակի բավարարել է Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Նախաքննական մարմինը առաջարկում էր կալանքի ժամկետը երկարացնել 1 ամսով, դատավորը, լսելով կողմերին, կայացրել է հերթական ապօրինի որոշումը, որով Չալաբյանի կալանավորման ժամկետը երկարացվել է 15 օրով։
15 օրը լիովին բավարար է, որպեսզի նախաքննական մարմինը կրկին նախաքննություն իրականացնի և գործը ուղարկի դատախազին, ապա և դատարան, որից հետո այլևս կալանքի հարցի քննարկումը կմնա իշխանությունների նշանակած որևէ դատավորի իրավասության շրջանակներում։ Չալաբյանը արդեն 2 ամիս գտնվում է անազատության մեջ, և իշխանություններն ամեն ինչ անում են նրան շատ ավելի երկար կալանքի տակ պահելու համար։
Փաստաբանները, անվանի մարդիկ, հանրային մեծ հեղինակություն վայելող անձինք շեշտում են, որ սա դասական, քաղաքական հետապնդում է, և Ավետիք Չալաբյանը քաղհալածյալ է, իշխանությունները, սակայն, որևէ կերպ մտադիր չեն ընկրկել, նրանք բոլոր միջոցները ձեռնարկում են Չալաբյանին կալանքի տակ պահելու համար։
Չալաբյանի փաստաբանական խումբը ընդգծում է, որ այս գործն այլևս անհնար է որևէ կերպ իրավական շրջանակներում գործ համարել, այն լրիվ անցել է խոշտանգման սահմանները, իսկ մինչ այդ, Ավետիք Չալաբյանը մնում է անազատության մեջ և բանտից հոդվածներով և իր ուղերձներով է ներկայանում հանրությանը։
Նախօրեին նա մասնակցել է դատաքննությանը, փաստերով ջախջախել նախաքննական մարմնի միջնորդության մեջ առկա բոլոր հանգամանքները, ինչը, սակայն, դատավոր Արուսյակ Ալեքսանյանին չի խանգարել ապօրինի վճիռ կայացնել։
Արման Հակոբյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027