Հատուկ սադրիչներին՝ Հատիսում ոչ մի շինարարություն չի սկսվելու, քանի դեռ չկա պատկան մարմինների կողմից մասնագիտական եզրակացությունը
Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Այսօր երկու ակտիվիստ, ովքեր կասկածելի գրանտներ են կպցնում դրսից և Հայաստանում ակնհայտ պառակտման գործընթացներ սկսում, այսօր էլ գնացել էին Հատիս և փորձում են մանիպուլացնել այնտեղ տիրող իրավիճակը, թե շինաշխատանքներ են իրականացվում և այլ անիմաստ բարբաջանքներ:
Նախ նշենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կոնկրետ հայտարարություն էր տարածել, որ շինաշխատանքներ իրականացնելու համար, դիմել են պատկան մարմիններին՝ մասնագիտական եզրակացություն ստանալու համար: Այսինքն առանց այդ եզրակացության, ոչինչ չի արվելու: Սա շատ պարզ, սևով սպիտակի վրա գրվա է, բայց այն որ այդ երկու ակտիվիստները՝ Գարեգին Միսկարյանն ու Աշոտ Խաչատրյանը, փորձում են խեղաթյուրելով իրականությունը բացասական տրամադրություններ ստեղծել հատիսի շուրջ, դա էլ տեղավորվում է նրանց պատվիրատուների հակահայ քաղաքականության մեջ:
Այսինքն ըստ էության, սրանք գործիք են հայի վատը ցանկացողների դեմ:
Հատուկ դժվար հասկացողների համար մեկ անգամ էլ կրկնենք, այն ինչ մինչ այս պահը կատարվել է Հատիսում, խոսքը որոշակի աշխատանքների մասին է, դա բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ են, ոչ ավելին, թող զուր տեղը աղմուկ չբարձրացնեն, ամեն ինչ իր հունով գնում է:
Ես վստահ եմ, որ այս երկու թերմացքը, առաջինն են վազելու Հիսուսի մոնումենտալ արձանի կողքը նկարվելու, այդ ժամանակ ես դրանց իրենց սադրանքները կհիշացնեմ...




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան
Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը