Երևանում եղբայրը առանձնակի դաժանությամբ գլխատել է քրոջը, ապա անմեղսունակ ճանաչվել
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, Երեւանում երկու տարի առաջ՝ օգոստոսի 1-ին, 68-ամյա Մելանյա Մեժլումյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ մեղադրվող 60-ամյա Վահրամ Մեժլումյանին անմեղսունակ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (սպանություն) նախատեսված քրեական օրենքով չթույլատրված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Վահրամ Մեժլումյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից եւ պատժից ու նրա նկատմամբ կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց։
Դատարանի որոշմամբ՝ նա տեղափոխվել է հոգեբուժարան։
Ըստ մեղադրանքի՝ Վահրամ Մեժլումյանը շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ՝ Մելանյա Մեժլումյանի տանը՝ Երեւան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում, երկու տարի առաջ օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Մելանյա Մեժլումյանին ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով, խառնիչի սեւ գույնի հոսանքի լարը գցել է քրոջ պարանոցին եւ սկսել է խեղդելով մարմինը գցել ննջասենյակի հատակին, տեսնելով որ քույրը շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, օգտագործելով նախկինում որպես հերձողի աշխատանքային գործունեության երկարատեւ փորձը, սառնասրտորեն եւ արյուն տեսնելու ու տուժողին տառապանքներ պատճառելու դաժանության մոլուցքով լցված, հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը եւ որպես դանակ օգտագործելով՝ ձախ ձեռքով բռնել է հատակին պառկած Մելանյա Մեժլումյանի մազերից եւ աջ ձեռքով սկսել է կոկորդի հատվածից կտրել գլուխը եւ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանել է նրան:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027