«ՋՕ-երի էլեկտրատնտեսությունը անմխիթար վիճակում է». պարզաբանում են ՀԷՑ-ից
Այսօր Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի երկկողմանի փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։ Նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների և նրանց միջև։ Ճանապարհը փակողները դժգոհում էին ՀԷՑ-ից ու ջրմուղից:
Past.am-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանից։
Սարջանյանն ասաց, որ էլեկտրամատակարարման ընդհատումները պայմանավորված են Էջմիածնի ջրօգտագործման ընկերության սպասարկման տակ գտնվող ենթակայանների և օդային գծերի անմխիթար վիճակով։
«ՋՕ-երի էլեկտրատնտեսությունը անմխիթար վիճակում է, որի պատճառով էլ անընդհատ անջատումներ են տեղի ունենում, որն էլ իր հերթին ոռոգման խնդիր է առաջացնում»,-ասաց նա՝ հավելելով, որ ՀԷՑ-ը ջրօգտագործման ընկերության հետ շատ երկար ժամանակ է բանակցում է, որ տնտեսությունը կարգի բերեն, թերությունները վերացնեն, բայց՝ ապարդյուն:
ՀԷՑ-ի մամուլի պատասխանատուն ավելացրեց, որ երկուշաբթի անջատում կանեն, հնարավորություն կտան ՋՕ-ին իրենց տնտեսության թերությունները վերացնել, արդյունքների մասին էլ լրացուցիչ կտեղեկացնեն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027