Արտակարգ իրավիճակ. գազելում հրդեհ է բռնկվել, վարկյանների ընթացքում այն վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված ավտոմեքենայի գազաբալոնը պայթել է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 1 հրշեջ- փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։ Պարզել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե թիվ 3 շենքի բակում, այլ թիվ 9։
Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով կանխել են Հովհաննես Ավետիսյանին պատկանող ГАЗель մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածումը, դեպքի վայրից հեռացրել են Արսեն Գևորգյանին պատկանող Mazda մակնիշի և Սամվել Մկրտչյանին պատկանող Chevrolet Groove մակնիշի ավտոմեքենաները։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ГАЗель-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Զոհրաբյանն ու Սպարտակ Պողոսյանը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ում առաջացած կրակի հետևանքով ջերմահարվել են Mazda-ն ու Chevrolet-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027