Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե
Հասարակություն

Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը. հետհայացք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին

Այսօր` ս.թ. հուլիսի 26-ին, ժամը 13:00 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն, Նորք-Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենք) մեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունը: Դատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Պաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննությունը դռնբաց է լինելու:  Նշենք, որ Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներով, այնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցով, որն ուղարկվել է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին: 

Դատաքննության մեկնարկին Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն առաջարկում է հետհայացք գցել Ավետիք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին` հասկանալու համար ով է Ավետիք Չալաբյանն ու ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման: 

Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 Երևանում, ֆիզիկոսների ընտանիքում։ 1989-1994թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, որը ավարտել է գերազանցության դիպլոմով։ Աշխատել է որպես Էկոնոմիկայի նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վարչության պետ, եղել է Հայաստանի անդամակցության համար բանակցող թիմում։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ, որտեղ 1999-2001 սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (UNC Chapel Hill, Kennan Flagler Business School), ստացել է բիզնեսի մագիստրոսի կոչում, ճանաչվել է տարվա լավագույն ուսանող։ 

Համալսարանն ավարտելուց հետո 2001-2020 թթ աշխատել է “McKinsey & Company” համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության Մոսկվայի գրասենյակում, որտեղ խորհրդատուից մինչև ավագ տնօրենի ճանապարհ է անցել։ “McKinsey & Company”-ում նա ղեկավարել է ընկերության համաշխարհային մետալուրգիական պրակտիկան, և լայնորեն հայտնի է դարձել համաշխարհային մետալուրգիական շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված տրանսֆորմացիոն ծրագրերով: Հանդիսացել է տրանսֆորմացիոն թեմաների ճանաչված խոսնակ՝ մասնակցելով տասնյակ համաշխարհային արդյունաբերության և տնտեսական համաժողովների:

2020-2022 հանդիսացել է «Մետինվեստ» խոշոր միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։  

Միջազգային բիզնես խորհրդատվության կարիերային զուգահեռ Հայաստանում նա հիմնադրել և ներգրավված է եղել բազմաթիվ զարգացման ծրագրերում Հայաստանում, մասնավորապես կրթության, տնտեսական մրցունակության զարգացման, հայրենադարձության և բանակաշինության ոլորտներում։ 2008 թվականին նա միացել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդին, որում կարևոր դերակատարում է ունեցել կառավարության կողմից Հայաստանի զբոսաշրջության զարգացման առաջին ծրագրի ընդունման գործում։

2010 թ-ին միացել է «Այբ» հիմնադրամին որպես աջակից և բարերար։ 2012 թ-ին համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia), որն աջակցում է հայրենադարձությանը և օգնում հայրենիք վերադարձողներին իրենց մասնագիտական և սոցիալական ինտեգրման հարցում: Հիմնադրամի ստեղծման օրվանից, Ավետիքը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

2013-ին, մտահոգված լինելով Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճով, Ավետիքը նախաձեռնել է «Արար» հիմնադրամի ստեղծումը, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի առջև ծառացած, հատկապես, անվտանգային հիմնախնդիրների լուծմանը: Ստեղծման օրվանից «Արար»-ը մի շարք նորամուծություններ է առաջ քաշել և ներդրել պաշտպանության ոլորտում՝ հատկապես կենտրոնանալով զինծառայողների անվտանգության, քաղաքացիական պաշտպանության և պաշտպանության կարիքների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա: 2020 թ․-ի լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո «Արար»-ը կենտրոնացած էր Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի վերականգնման կրիտիկական ծրագրերի և ռազմարդյունաբերական ներուժի վերականգնման վրա։

Ավետիքը քաղաքականության մեջ կարճատև գործունեություն է ծավալել 2019 թվականին, երբ մի քանի գործընկերների հետ հիմնել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը և ղեկավարել նրա քաղաքական ծրագրի մշակումը։ 2020 թ նոյեմբերին, պատերազմից հետո Ավետիքը դուրս է եկել կուսակցության վարչությունից՝ կենտրոնանալու երկրի անվտանգության հրատապ կարիքների վրա։

Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման անդամ է։

2020թ սեպտեմբերին ընտանիքի հետ վերջնականապես տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության։ Ամուսնացած է, չորս երեխաների հայր է: 

Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայում: Ավետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործով, որում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է: Բոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտեն, որ ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողություն, որը կարող էր հակասել մեր արժեհամակարգին: Որևէ քաղաքական ճնշում, ակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը: 

Ավետիք Չալաբյանի գաղափարներն ու տեսակետը ներակայացված մեկ տեսաշարում`