Վարչախումբը չի հաշտվում Ավետիք Չալաբյանի ազատության հետ
«Հայաստանի գործող իշխանությունները չեն հաշտվում այն մտքի հետ, որ Ավետիք Չալաբյանն օրենքի ուժով հայտնվել է ազատության մեջ, իսկ բաց դատալսումների յուրաքանչյուր նիստ ավելի և ավելի ակնհայտ է դարձնում նրան ներկայացված մեղադրանքի ողջ անհեթեթությունը, և վարչախումբը շտապում է օր առաջ նորից ապօրինի ազատազրկել Ավետիք Չալաբյանին՝ դրանով շարունակելով նրա հետ սկսած հաշվեհարդարը»։
Այս մասին իրենց տարածած հայտարարության մեջ նշել են «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատաքննությունը։ Ըստ փաստաբանների՝ նիստը նշանակալի է այն առումով, որ օրակարգ ներառելու են խափանման միջոցի հարցը։
Չալաբյանի փաստաբանները բազմաթիվ ապացույցներ են ներկայացրել, որ այս քրեական գործը շինծու է և բացառապես քաղաքական ենթատեքստ ունի, սակայն տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը ամեն ինչ անում է՝ խախտելու ընդդիմադիր գործչի իրավունքները, օրենքի աղաղակող խախտումներով ընդգծված միտում ունենալով թաքցնել և սքողել նախաքննության ընթացքում Ավետիք Չալաբյանի անմեղության բոլոր ապացույցները: Նա ջանում է օր առաջ կատարել փաշինյանական վարչախմբի կամքը և Չալաբյանին կրկին ուղարկել ճաղերի ետև։
Նախորդ դատական նիստում Ավետիք Չալաբյանը մեկ ավել օր էր խնդրել դատարանից, որպեսզի գնա հիվանդանոց և բուժզննություն անցնի, քանի որ վատառողջ է, իսկ Մնացական Մարտիրոսյանը մերժել էր նրան և լկտիաբար արձագանքելով հեռացրել նիստերի դահլիճից։
«Մնացական Մարտիրոսյանը Հայաստանի իրավական պրակտիկայում աննախադեպ շտապողականություն է ցուցաբերում՝ պրակտիկորեն ամեն օր նիստ նշանակելով և փորձելով ամեն գնով կատարել վերևից իջեցրած պատվերը»,- ասվում է պաշտպանության խմբի հայտարարությունում։
Եվ բնավ զարմանալի չի լինի, եթե դատավորը հենց այսօր մեկնարկող դատական նիստում անցնի արդեն դատախազության միջնորդության քննարկմանը և Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելու որոշում կայացնի։ Իհարկե, դա կլինի ևս մեկ խարան փաշինյանական իշխանության ճակատին և ևս մեկ ապացույց, որ Հայաստանը գլորվում է դեպի բռնապետություն։ Մինչդեռ Չալաբյանն ու նրա կողմնակիցները հայտարարել են, որ աննկուն պայքարելու են բոլոր արատավոր երևույթների դեմ։
Հայկ Կիրակոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027