Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ Հայաստան
Հասարակություն

Միասնաբար պետք է հաղթենք․ «Արարատյան ալյանսի» հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և իրավիճակը Հայաստանում և Արցախի շուրջ վեր են հանում Հայաստանի բոլոր հայրենասեր ուժերի, Սփյուռքի և մեր ժողովրդի բարեկամների փոխգործակցության հրատապ անհրաժեշտությունը՝ համախմբվելու և մեր Հայրենիքում տեղի ունեցող կործանարար գործընթացները կասեցնելու նպատակով, ժամանակակից համաշխարհային մարտահրավերներն ու միտումները հաշվի առնելով ստեղծել Հայաստանի և Արցախի զարգացման միասնական ճանապարհային քարտեզ

1991-ին Հայաստանի անկախացումից ի վեր պետության և հասարակության մեջ կուտակված խնդիրներն ու տագնապալի երևույթները, որոնք լուծումներ չստանալով, փոխանցվել են մի նախագահից մյուսին՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մտավոր, մշակութային, կրթական, հոգեւոր խնդիրները հանգեցրել են խորը ճգնաժամի, որը իր նոր կողմերը բացահայտեց 2018 թվականի այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված իշխանափոխությունից հետո:

Հասարակության բարոյահոգեբանական վիճակը, որն ավելի կարևոր է համարում կենցաղային ակնթարթային կարիքները, քան Հայաստանի և Արցախի առջև ծառացած ճակատագրական մարտահրավերները, հետին պլան մղեց այնպիսի հարցեր, ինչպիսիք են պետականության պահպանումը, սահմանների ամբողջականությունը, երկրի և քաղաքացիների անվտանգության ապահովումը, Արցախի անկախ լինելու կարգավիճակը, ժամանակակից պաշտպանական բանակի և մրցունակ տնտեսության կառուցումը, արդյունավետ արտաքին քաղաքականության ձևավորումն և սփյուռքի հետ համակարգային հարաբերությունների ստեղծումը։

Հայաստանը կանգնել է «երկատման կետի» առաջ, երբ յուրաքանչյուր հայից է կախված պետության ու ազգի ճակատագիրը։ Բոլորից՝ անկախ նրա բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից։ Այն ինչ տեղի է ունենում այսօր և ինչ կլինի վաղը Հայաստանի և Արցախի՝ հետևաբար նաև ողջ հայության հետ, անհանար է այլևս պատասխանատվությունը դնել անարդյունավետ կառավարության և կամ բզկտված ընդդիմության վրա:

Ցավոք, մենք ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանությունների մոտ չենք տեսնում հստակ արարող նպատակներ, համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացների ուղղություններ և գիտակցում, Հայաստանի դերն ու տեղը նոր աշխարհակարգում, երկրի զարգացման կոնկրետ ծրագիր և առավել ևս մեխանիզմներ վերընշվածների  իրականացման համար։

Վերջին տարիներին աշխատելով դրա վրա՝ մենք ձևավորել ենք համահայկական համախմբող ժամանակակից հարթակ, որը կոչվում է «Արարատյան Ալյանս» Հայաստանի և Արցախի ռազմավարական զարգացման ինստիտուտ (Արարատ Ալյանս ինստիտուտ):

Մեր կողմից Հայաստանի և Արցախի զարգացման տարբեր ուղղությունների գծով մշակված ճանապարհային քարտեզի նախագիծը հրապարակված է «Արարատյան Ալյանս» կայքում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան ուսումնասիրել այն և իրենց առաջարկներն ու գաղափարներն ուղարկել կազմկոմիտե։ Դրանք կհամակարգվեն և յուրաքանչյուր ուղղության համար կներկայացվեն քննարկման այս տարվա աշնանը նախատեսված «Արարատյան Ալյանս» դաշինքի ֆորումի ընթացքում։ Համաժողովում ամփոփված ծրագիրը, մինչ Հայաստանի և Արցախի պահպանման և զարգացման ազգային ճանապարհային քարտեզի կարգավիճակ ստանալը, յուրաքանչյուր ոլորտում կենթարկվի փորձագիտական ​​գնահատականի​​այս ոլորտի միջազգայնորեն ճանաչված համաշխարհային մակարդակի մասնագետների կողմից: (Ֆորումի և նախագծերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.araratalliance.am կայքում):

Ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր մտածում են իրենց երեխաների, ընտանիքի և մեր ընդհանուր հայրենիքի ճակատագրի մասին՝ իշխանության ներկայացուցիչներին, մտավորականներին, բիզնեսմենների, գիտության, սպորտի և մշակույթի ներկայացուցիչներին՝ անտարբեր մի՛ եղեք, միացեք «Արարատյան Ալյանս»-ին, և մենք միասին կհասնենք նրան, որ Հայաստանը գնա ո՛չ թե պետականության քայքայման տանող ստի ու աղքատացման, արտագաղթի ու երկրի ավերման ճանապարհով, այլ բռն մրցունակ տնտեսության և համակարգային ապահով պետություն կառուցելու ուղին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր արժանի տեղը։

Այսօր յուրաքանչյուր հայ, մեզանից յուրաքանչյուրը, ով շարունակում է սիրել և հավատալ Հայաստանին, պետք է անի ամեն ինչ իր Հայրենիքի համար։ Հատկապես դիմում եմ ֆինանսական մեծ ներուժ ունեցող և կայացած հայերին. Մենք արդեն թանկ ենք վճարել բիզնես էլիտայի ու մտավորականության ներկայացուցիչների լռության ու պատեհապաշտության համար, ովքեր չեն հասկանում կամ ձևացնում են, թե չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ ենք կորցրել ու կորցնում։ Եկել է ժամանակը բացահայտորեն արտահայտելու սեփական դիրքորոշումը և համախմբվելով՝ պայմաններ ստեղծել երկրի քաղաքական և տնտեսական ներուժի բացահայտման և դիվանագիտական ​​վրեժխնդրության համար՝ օգտագործելով միջազգային համագործակցության արդյունավետ մեթոդներն և սփյուռքի հետ փոխգործակցության մեխանիզմները։

«Արարատյան Ալյանս»-ի շուրջ համախմբվելով, որտեղ ներդրվել է ոչ միայն փորձագիտական, սոցիալ-քաղաքական և գիտա-տեխնոլոգիական ներուժ, բայց և իմ՝ պետական ​​և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, կորպորացիաների և կառույցների ղեկավարների, հասարակական առաջնորդների հետ բազմամյա համագործակցության և կապերի անձնական փորձը, մենք կկարողանանք ճանաչել մեզ որպես միասնական համայնք, և պետք է հաղթենք՝ օգտագործելով այս իրական պատմական հնարավորությունը:

Միևնույն ժամանակ, եթե կան ուժեր և անհատներ, ովքեր կարծում են, որ իրենք ի վիճակի են ավելի արդյունավետ կերպով հաղթահարել առաջադրված խնդիրները, մենք պատրաստ ենք նրանց փոխանցել մեր փորձը և «Արարատյան Ալյանս»-ի կուտակած ներուժը։ Մենք պատրաստ ենք նաև դիտարկել առկա այլ նախագծեր, որոնք ունեն ազգային զարգացման ծրագրեր՝ դրանց իրականացման համար մշակված մեխանիզմներ, և եթե կան այդպիսինները, ի՞նչու ո՛չ միացեք մեզ հանու՛ն մեր Հայրենիքի և մեր ինքնության պահպանման, հանու՛ն Ազգային արժանապատվության ու մեր արժեքների վերադարձի ու վերածնման համար։

Սպասում ենք ձեր արձագանքներին և առաջարկներին և ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը մեր Հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի պահպանման և զարգացման միասնական համազգային ճանապարհային քարտեզի ձևավորմանը։

Արա Աբրահամյան

«Արարատյան Ալյանս» ինստիտուտի նախագահ  »                                 2 օգոստոս 2022թ.