«Չալաբյանին նորից կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է». Մենուա Սողոմոնյան
Դատավորի կողմից Ավետիք Չալաբյանին երեք ամսով կալանավորելու որոշումը կարող եմ որպես արտակարգ դատարան դառնալու դրսևորում գնահատել: Այս մասին Past.am-ի հետ զրույցում նշեց «5165» շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ավետիք Չալաբյանի կալանավորմանը:
«ՀՀ Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների գոյությունը, իսկ այս քայլը տեղավորվում է արտակարգ դատարանի տրամաբանության մեջ: Արտակարգ դատարանի կայացրած վճիռների, որոշումների հիմքում օրենքը, Սահմանադրությունը չէ: Արտակարգ դատարաններն առաջնորդվում են տվյալ ժամանակաշրջանի ղեկավարության նպատահարմարությամբ: Այսպիսի քայլով Մնացական Մարտիրոսյանը տվյալ դատարանը վերածեց արտակարգ դատարանի: Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորելը հակասահմանադրական է: Այս ամենը պարզորոշ ցույց է տալիս դատական իշխանության ուղղակի կախվածությունը քաղաքական ղեկավարությունից»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա շեշտեց, որ բազմաթիվ իրողություններ ցույց են տալիս, որ Հայաստանում անկախ դատական համակարգ գոյություն չունի. «Իհարկե, ոչ բոլոր դատավորների մասին է խոսքը, բայց այնպիսի տխրահռչակներ, ինչպես Մնացական Մարտիրոսյանն է, իրենց գործունեությամբ պարզապես ծառայում են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին: Հիմա ի՞նչը կարող է լինել Մնացական Մարտիրոսյանի՝ նման գործողությունների դրդապատճառը: Ավետիք Չալաբյանը ևս հարցրեց՝ ո՞րն է Մ. Մարտիրոսյանի աշխատանքի մոտիվացիան: Նախ՝ այս դատավորը նախկինում էլ էր հայտնի՝ որպես իշխանությունների կամքը կատարող: Նրա վրա, ըստ էության, հիմա ճնշում է գործադրվում, որովհետև նա նաև Նիկոլ Փաշինյանին էր դատել: Քաղաքական իշխանությունը նրան անել է տալիս այն, ինչ ցանկանում է: Մ. Մարտիրոսյանն այսօրվա իշխանությանը պետք է, քանի որ նրանց իշխանությունը պահպանելու գործառույթ է իրականացնում»:
Նրա խոսքով, Ավետիք Չալաբյանի կալանավորումն ու իշխանությունը պահպանելու խնդիրն ուղիղ կապ ունեն. «Ի դեմս Ավետիք Չալաբյանի՝ Փաշինյանն իր իշխանության համար լուրջ հակառակորդի, լուրջ մրցակցի է տեսնում: Ավետիք Չալաբյանը բազմաթիվ համեմատական առավելություններ ունի իր նկատմամբ՝ կապված թե՛ մասնագիտական կապերի, թե՛ բազմաթիվ հաջողությունների, թե՛ նաև համակարգային գործունեության հետ: Բացի այդ, Ավետիք Չալաբյանը հանդես է գալիս իր ազգակործան օրակարգին հակընդդեմ, այդ օրակարգը բացառող լուրջ օրակարգով: Երրորդ՝ Փաշինյանը հնարավորություն չունի Չալաբյանի հրապարակային գործունեությանը հակադրվել թալանի, գռփելու և այլ պիտակավորումների տեսքով: Հետևապես մնում է վախի, ահակաբեկման ու առողջությանը վնաս հասցնելու միջոցը կիրառել: Ավետիք Չալաբյանին 3 ամսով կալանավորելու նպատակը նրա առողջությանը լուրջ վնաս հասցնելն է, որպեսզի Չալաբյանը վնասված առողջությամբ դադարի հրապարակային գործունեություն իրականացնել»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը նորից կալանավորվեց, այս անգամ՝ երեք ամսով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027