Ստեղծվել է նոր նյութ արևային մարտկոցների համար. Joule
Fbm.ru-ն գրում է, որ գիտնականների միջազգային խումբը ներկայացրել է արևային մարտկոցների համար կիսաթափանցիկ նյութ։ Ուսումնասիրության մասին հոդվածը հրապարակվել է Joule ամսագրում։ Հաղորդվում է, որ ինժեներները լույս հաղորդող ֆոտոգալվանային արևային վահանակներ պատրաստելու նոր միջոց են գտել։
Դասական վահանակները պատրաստված են սիլիցիումից, ուստի դրանք ամբողջովին անթափանց են: Իսկ նոր տեսակի նյութը կարող է որպես պատուհանի ապակի օգտագործվել: Հետազոտողների թիմը Սթիվեն Ֆորեսթի գլխավորությամբ մշակել է բազմաքայլ օրինաչափության մեթոդ, որը թույլ է տալիս միկրոնային մասշտաբով կապեր ստեղծել:
Օրգանական և մետաղական շերտերի միջև տեղադրվել են նախշավոր պլաստիկի բարակ կտորներ, որոնք այնուհետև բաժանվել են՝ բջիջների միջև բարակ էլեկտրական միացումներ ստեղծելու համար: Արդյունքում մասնագետները մշակել են արևային մարտկոցների հատուկ տեսակ՝ 10 տոկոս ռեկորդային արդյունավետությամբ և մինչև 30 տարի ծառայության ժամկետով։
Նշվում է, որ ինժեներների ստեղծած ապակին 50 տոկոսով թափանցիկ է և ունի կանաչավուն երանգ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել որպես պատուհանների նյութ։
Ըստ մշակողների` թափանցիկ արևային մարտկոցները կարող են նոր էներգետիկ հեղափոխության սկիզբը դնել, քանի որ դրանք կարող են տեղադրվել գրասենյակներում, տներում և գործարաններում: Փորձագետների մշակած մեթոդը նաև թույլ է տալիս մեծացնել պանելների արտադրության մասշտաբները։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027