Ավետիք Չալաբյանը քաղաքական հետապնդման զոհ է. Գոհար Մելոյան
Ակնհայտ է, որ պարոն Չալաբյանը, լինելով ակտիվ ընդդիմադիր գործիչ ու հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ, հերթական թիրախային անձանցից է գործող իշխանության համար:
Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Համախմբում» շարժման անդամ, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքներին:
Հիշեցնենք, որ նա օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց, չնայած նրան, որ դատախազն առաջարկել էր գրավ կիրառել:
«Մարդկանց նկատմամբ կիրառվող կալանքը ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ մահակ է դարձել իշխանության ձեռքում: Կալանքը կիրառման հատուկ նպատակներ ունի, մինչդեռ վերջին 4 տարիներին՝ այս իշխանության շրջանում, տեսել ենք մի օրինաչափություն, ըստ որի՝ կալանքը հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող գործիչների ու անձանց նկատմամբ որպես մահակ է օգտագործվում՝ նրանց լռեցնելու, նրանց մեկուսացնելու միտումով: Այդ միտումն ակտիվ բնույթ կրեց մասնավորապես հետպատերազմյան շրջանում, հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պատերազմից վերադարձել էին ու արդար պահանջներ, նաև հարցադրումներ ունեին իշխող ուժին»,-ասաց մեր զրուցակիցը:
Գոհար Մելոյանը հավելեց, որ նշվածին հաջորդեց մի իրավիճակ, երբ իրավապահ համակարգի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք դատավորներ իրենց վեհության մեջ մնացին՝ հավատարիմ մնալով իրենց խղճին ու օրենքին: Իրավաբանը հիշեցրեց նաև, որ նշվածին հաջորդեցին որոշակի փոփոխություններ, որոնցով դատավորների նոր թափուր հաստիքներ ստեղծվեցին. «Այդպիսով իշխանությունն իր համար առավել կառավարելի ու կանխատեսելի դատավորների շրջանակ առանձանցելու միտում ուներ»:
Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի հերթական կալանավորմանը՝ Գոհար Մելոյանը հիշեցրեց, որ այն առաջինը չէ. «Դրանից առաջ Արամ Գասպարյանի դատավարությունն էր (ԱԱԾ փոխգնդապետ - խմբ. ), երբ կրկին դատախազը դեմ չէր գրավի կիրառմանը, բայց դատարանը կրկին նմանաբնույթ որոշում կայացրեց ու կալանք կիրառեց: Այս անձինք հստակ քաղաքական բանտարկյալներ են: Թե՛ Արամ Գասպարյանի, թե՛ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կրկին կալանք կիրառելով՝ մեկուսացրին նրանց: Պարոն Չալաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին է վկայում նաև աղմուկը՝ կապված իր եղբորն ազգակցական կապի հիմքով ԿԲ-ում զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հետ: Ընդհանուր առմամբ, հստակ հիմքերով ու փաստերվ հասկանում ենք, որ Ավետիք Չալաբյանը մեր երկրում քաղաքական հետապնդման զոհ է: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվողները, հատկապես հանրային աջակցություն վայելող ընդդիմադիր գործիչները իշխող ուժի թիրախ են դառնում: Այսօրվա դրությամբ մեր երկրում արդեն տասնյակ քաղբանտարկյալներ կան»:
Աննա Բադալյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027