Ողբերգական դեպք. Ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել
Խորվաթիայում վթարի է ենթարկվել կաթոլիկ ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով HRT ազգային հեռուստաալիքին։ «Վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 05:40-ին (Երևանի ժամանակով՝ 07:40-ին)՝ մայրուղու վրա: Լեհական համարներով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր և վիրավորներ», - հաղորդել է Խորվաթիայի ազգային հեռուստատեսությունը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վթարի վայրում մահացել է 11 մարդ, ևս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոցում։ Բացի այդ, 33 տուժած հոսպիտալացվել է։ Խորվաթիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ ավտոբուսը գրանցված է Լեհաստանում։ Ավտոբուսում եղել են կաթոլիկ ուխտավորներ, որոնք մեկնում էին Բոսնիա և Հերցեգովինա։ Ոստիկանությունը դեպքի վայրում է՝ պարզելու վթարի պատճառը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027