Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Քաղաքականություն

«Որևէ ճնշում չի կարող Ավետիք Չալաբյանին հետ պահել իր բռնած ուղուց». Արմեն Անդրիկյան

Շարունակվում է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքականգործիչԱվետիքՉալաբյանիգործով դատաքննությունը։ Դատական այս գործընթացը հայտնվել է հասարակության լայն շերտերի ուշադրության կենտրոնում: Դատարանի դահլիճում, մամուլի ասուլիսների ու հարցազրույցների ժամանակ Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմը փաստական տվյալներ է ներկայացնում, որով ապացուցում է վերջինիս ներկայացված մեղադրանքի և կալանավորման հիմքում ընկած ապօրինությունները, բայց դատարանի դիրքորոշումը հստակ է՝ կալանավորման որոշումները հաջորդում են իրար: Ավ. Չալաբյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Անդրիկյանը նշում է՝պարոն Չալաբյանը քանիցս հայտարարել է, որ քաղաքական բանտարկյալ է՝ իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով: «Կարծում եմ՝ կոնկրետ խնդիր է դրված, որպեսզի պարոն Չալաբյանը գտնվի կալանքի տակ: Մեզ համար հստակ է, որ այդ կալանքը պատիժ է: Պարոն Չալաբյանի նկատմամբ իր քաղաքական ու հասարակական գործունեության արդյունքում նշանակված է պատիժ՝ առանց մեղադրական դատավճռի»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Անդրիկյանը:

Ընդգծում է՝ կալանավորման պայմանն ու հիմքերն իսպառ բացակայում են: «Նշված հոդվածը, որով մեղադրվում է պարոն Չալաբյանը, մեր կարծիքով,  հակասահմանադրական է: Քրեական նոր օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, երբ օրենքն ընդունվում էր, դեռևս առաջին ընթերցման ժամանակ նշված հանցակազմն ընդհանրապես գոյություն չուներ: Հետո պարոն Չալաբյանին ձերբակալելուց և առաջին անգամ կալանավորելուց մի քանի օր հետո նշված հանցակազմն ավելացվում է Քրեական նոր օրենսգրքում: Այստեղից ենթադրություն ենք անում, որ դա հատուկ ավելացվել է պարոն Չալաբյանի համար: Ուսումնասիրել ենք նաև եվրոպական երկրների փորձը: Եվրոպական երկրների օրենսդրության մեջ իսպառ բացակայում է նյութապես շահագրգռելու եղանակով հավաքների ներգրավվելու հանցակազմը, այսինքն՝ տվյալ դեպքում նշված հանցակազմը եվրոպական երկրներում կարող է դրսևորվել բռնությամբ, շանտաժով, բռնության սպառնալիքով, բայց նյութապես շահագրգռելու գործոնն իսպառ բացակայում է: Այստեղ գործ ունենք հավաքների ազատության իրավունքի իրացման հետ: Եվրոպական երկրները նախատեսում են, որ նյութապես շահագրգռելը, օրինակ՝ ավտոբուսներ կամ ջուր տրամադրելը, որևէ կերպ չի կարող ազդել անձի՝ հավաքներին մասնակցելու իրավունքի իրացման վրա»,-նշում է մեր զրուցակիցը: Իհարկե, կալանավորումը չի կարող չանդրադառնալ անհատի հոգեվիճակի վրա:

 Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրվածությունն ու հոգեվիճակը: «Պարոն Չալաբյանը գիտակցում է իր բռնած ուղու ճիշտ լինելը, իր գործի արդարացի և ճիշտ լինելը և վստահ եմ, որ որևէ ճնշում չի կարող իրեն հետ պահել իր բռնած ուղուց»,-եզրափակում է Արմեն Անդրիկյանը:

Լուսինե Առաքելյան