Եղանակը Հայաստանում
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 13-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 13-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկ, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է +21 +23 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +36 +38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 28 + 32,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +14 + 17, ցերեկը՝ + 28 + 32,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 26 + 29,
Լոռիում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+30,
Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 30 + 35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 28 + 31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,
Արարատում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 37 + 39,
Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 36 + 38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28 +31,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +32+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 27 + 31,
Արցախում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 32 + 37։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027