Երկրորդ կյանք. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից Գայանեն Խաչատրյանը հրաշքով է փրկվել
Գայանե Խաչատրյանի ընկերուհին՝ Ժենի Քոչարյանը իր էջում գրել է․
«Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հագուստի վաճառքով զբաղվող Գայանե Խաչատրյանը հրաշքով փրկվածներից է:
Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում, որտեղից սկիզբ է առել պայթյունը: Հրաշքով ծխի, կրակի բոցից մի կերպ դուրս է եկել։
Կրծքավանդակի ու ոտքերի այրվածքով ու վնասվածքով նրան մի անծանոթ տեղափոխել է հիվանդանոց:
Գայանե Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա այժմ տանն է: Պայթյունի հետեւանքով նրա խանութի տեղում այժմ փոս է գոյացել, խանութը չկա: Սակայն, սա միակ հրաշքը չէ Գայանեի կյանքում, այդ օրը նա սովորականի պես իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում:
Իր ավտոմեքենայի կայանման վայրում պայթյունից հետո ավերակ է, ոչինչ չի մնացել, իսկ ավտոմեքենան անվնաս է մնացել այլ վայրում կայանելու շնորհիվ:
«Գայա՛ն, շատ ես տալիս, այդքան էլ պետք չի: Գայա՛ն, ախր այդքան բարի պետք չի լինել, շատերն են օգտվում քո պարզությունից: Գայա՛ն, ինչո՞ւ ես էլի նվեր ուղարկել, մեր ծանոթության առաջին օրվանից գրեթե միշտ ասում էի նրան:
Օգոստոսի 14-ին Սյունիքից վերադառնում էինք Երևան, երբ համացանցում կարդացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մասին:
Առաջին միտքս, որ անցավ՝ Գայանը, Գայանին բան եղած չլինի: Գայանը հիվանդանոցում էր, ոտքերն ու կրծքավանդակն էր վնասվել ու այրվել, իր խանութը չկար:
Ամենաբարի ու միշտ բոլորին կամեցող Գայանին Տերը ամուր ձեռքերով գրկել էր ու փրկել, երկրորդ կյանք պարգևել: Եթե պայթյունի ժամանակ իր խանութում լիներ, այսօր, Աստված գիտի՝ որտեղ կլիներ։
Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ: Ու մեզնից ոչ մեկ չգիտի. գուցե մենք էլ լինեինք այդ պահին այնտեղ: Ինչո՞ւ պատմեցի Գայանի մասին:
Որ իմանանք, որ այս աշխարհում Գայաններ էլ կան. ովքեր տալիս են առանց որևէ ակնկալիքի, ովքեր չեն չարանում, չեն չարախոսում ու նախանձում։
Խորապես ցավում եմ կատարվածի համար, ցավակցում բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին:
Հետո չկա, կա այս վայրկյանը»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027