Հայտնի է՝ ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը
Ինչպես օգտվել անվճար Էլ. էներգիայից, այն արդեն հասանելի է բոլորին, բացե՛ք հղումն ու համոզվեք ինքներդ` https://4q5w.short.gy/Solaron-old
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված 57-ամյա Գայանե Ավետիսյանն իր հարեւանուհու՝ 52-ամյա Անահիտ Խալաթյանի հետ գնացել էր թոռնիկների համար գնումներ անելու։ Անահիտը եւ Գայանեն հարեւաններ էին, ապրում էին նույն շենքի տարբեր հարկերում։ NEWS.am–ին հարեւանները պատմել են, որ Անահիտ Խալաթյանը եւ Գայանե Ավետիսյանն աշխատում էին հիվանդանոցում։ Նրանք երկուսն էլ 2 երեխա ունեին։
Անահիտ Խալաթյանը երկու թոռնիկ ուներ։ «Նրանք նաեւ բարեկամական կապեր ունեին՝ իրար քավոր-սանիկ էին։ Երկուսն էլ շատ լավ կանայք էին, արտակարգ ընտանիք ունեին, դաստիարակված որդիներ։ Գայանեի որդիներից մեկն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Գայանեն գնացել էր իր նոր ծնվող թոռնիկի համար գնումներ կատարելու, որ որոշ ժամանակ անց մեկներ նրանց մոտ»,- պատմեց նա։ Գայանե Ավետիսյանը հուղարկավորվել է այսօր, Անահիտ Խալաթյանին կհուղարկավորեն վաղը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027