«Դա քարոզչություն անելու տեղ չէր, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել». Ավինյանը` իր աղմկահարույց հայտարարության մասին
Երեկ ես այցելել էի Սուրմալու, որպեսզի տեսնեի այդ ողբերգության մասշտաբների չափն իմ աչքերով եւ հասկանայի, թե ինչն է եղել սկզբնապատճառը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
«Շփվել եմ ԱԻՆ աշխատակիցների հետ, ծաղիկներ եմ նաեւ խոնարհել այնտեղ եւ շատ բովանդակային զրույց եմ ունեցել լրագրողների հետ հրդեհային անվտանգության մասին, հրավառությունների մասին, այլեւայլ հարցերի մասին, քաղաքական հայտարարություն, կարելի է ասել, որպես այդպիսին չի եղել, մի լրագրող 3 անգամ հարցնում է` դուք Երեւանի քաղաքապետի թեկնածու եք, ես ասում եմ` այո, դա այդպես է, բայց այդ հայտարարության մասին չէր այդ օրը, այդ օրը կարծում եմ, դեպքը քննարկելու առիթ էր, հրդեհային անվտանգության կանոնները քննարկելու առիթ էր եւ հրավառությունները արգելելու մասին քննարկելու առիթ էր»,-ասաց նա:
Ավինյանը նշում է, որ դա քարոզչություն անելու տեղ չէր եւ, ընդհակառակը, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել: Նա նաեւ նշեց, որ եթե որեւէ բան չփոխվի` Երեւանում ավագանու ընտրություններ կանցկացվեն հաջորդ տարի` աշնանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Տիգրան Ավինյանը այցելել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոն` պայթյունի վայր, որտեղ հայտնել էր, որ ինքն այնտեղ է գտնվում որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027