Արևային մարտկոց, որը շրջվում է դեպի արևը
Content-review.com-ը գրում է, որ Ռուսաստանի EcoFlow ընկերությունը, դատելով ակտիվությունից, ոչ թե հեռացել է, այլ ընդհակառակը, խոսում է արևային էներգիայի նկատմամբ նոր մոտեցման մասին։
EcoFlow Solar Tracker սարքը արևային մարտկոցների շրջանակ է, այն փոխում է վահանակների տեղադրությունը ցերեկային ժամերին այնպես, որ ապահովի արևի նկատմամբ ամենաարդյունավետ անկյուն: Ըստ ընկերության` դա թույլ է տալիս 30%-ով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Նորույթն, անկասկած, հիանալի է, բայց գնի հետ կապված որոշակի հարցեր կան: Միայն պտտվող մեխանիզմն արժե մի քանի հազար դոլար։ Դրան պետք է ավելացնել արևային մարտկոցը և, իհարկե, էներգիա կուտակելու մարտկոց։
Ամբողջական սարքի արժեքը մոտ հինգ հազար դոլար է։ Ինչը, միգուցե, կինքնածախսածածկվի, բայց սկզբնական գինը, անկեղծ ասած, կծում է։ Գումարած դրան, խոսքը 25 կիլոգրամ քաշով պտտման սարքավորման մասին է, չնայած ընկերությունն ասում է, որ դա հիանալի տարբերակ է արշավների համար։ Ստացվում է, որ գրեթե կես տոննա (չմոռանանք պանելների և մարտկոցի մասին) զբոսաշրջիկը քարշ է տալիս իր վրա, որպեսզի ճամբարում էլեկտրականություն ունենա։
Մյուս կողմից, վերջին շրջանում ԱՄՆ-ում (և ոչ միայն) անընդհատ աճում է էներգառեսուրսների արժեքը, առանց որոնց ոչ մի գեներատոր չի աշխատի։ Այսպիսով, կարող է լինել այնպես, որ արևային և քամու էներգիան իսկապես սկսեն լինել ծախսարդյունավետ այլընտրանք:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027