Սանկտ Պետերբուրգի ֆիզիկոսները նանոկոմպոզիտ են ստեղծել սիլիցիումի արևային մարտկոցների արդյունավետությունը բարձրացնելու համար
3Dnews.ru-ն գրում է, որ «Սանկտ Պետերբուրգի «LETI» էլեկտրատեխնիկական համալսարանի և Ալֆերովի համալսարանի ֆիզիկոսները սինթեզել են բազմաշերտ նանո չափերի նյութ, որն ապագայում կարող է հիմք դառնալ բարձր արդյունավետությամբ արևային բջիջների համար», - ասվում է LETI կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Նյութը մի քանի տոկոսով բարելավում է սիլիցիումային ֆոտոգալվանային բջիջների փոխակերպման արդյունավետությունը, ինչը համարվում է զգալի առաջընթաց ֆոտոգալվանային սարքերի համար: Բայց նախատիպերը զանգվածային արտադրանքի վերածելը դեռ շուտ է:
«Մենք սինթեզեցինք միկրոբյուրեղային գալիումի ֆոսֆիդի (GaP) բազմաշերտ կառուցվածքներ սիլիցիումի ենթաշերտի վրա օգտագործելով ատոմային շերտի նստեցում, որպեսի ստանանք անհրաժեշտ կառուցվածք: Ստացված կոմպոզիտների բնութագրերը մեզ տալիս են մի քանի տոկոս արդյունավետություն էներգիայի փոխակերպման ունակության մեջ՝ համեմատած նմանատիպ այլ նյութերի հետ, և դա բավականին նշանակալի արդյունք է ֆոտոգալվանային սարքերի չափանիշներով», - ասել է Ֆոտոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեևիչը:
Քիմիական տարրերը աստիճանաբար տեղադրվում են սիլիցիումային ենթաշերտի վրա էպիտաքսիալ աճի պայմաններում կամ, ավելի պարզ, կանոնավոր կերպով: Սկզբում սիլիցիումի յուրաքանչյուր ատոմին կցվում է գալիումի ատոմ, իսկ հաջորդ փուլում ֆոսֆորի ատոմ։ Գալիումի ֆոսֆիդային շերտերը 10–20 նմ հաստությամբ փոխարինվում են շատ բարակ սիլիցիումային շերտերով (3–5 նմ)։ Ստացված նյութի հետագա համապարփակ վերլուծությունը հաստատել է դրա ուշագրավ հատկությունները: Ինքը՝ սիլիցիումը գրեթե սպառել է արևային ֆոտոպանելների բաղադրության արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունները։ Այդ առաջացած պատնեշը կարող է հետ մղվել միայն ֆոտոզգայուն այլ նյութերի տարբեր մոդիֆիկացիաների օգնությամբ, ինչը աստիճանաբար ֆոտոգալվանային մարտկոցը դարձնում է ավելի ու ավելի լավը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]
Կ.Խաչիկյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027