Պայթած մեքենայում պետք է լիներ «ռուսական աշխարհի» գաղափարախոս Դուգինը
Մերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է: Ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա, գրում է BBC-ն։
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։
Land Cruiser Prado-ն, որը վարել է 29-ամյա Դարիա Դուգինան, պայթել է շարժման ընթացքում, մխրճվել ցանկապատի մեջ և այրվել։ Կինը տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ամբողջ ճանապարհով մեկ։
Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ ՌԴ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի տակ։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախը եղել է ինքը Ալեքսանդր Դուգինը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027