32 տարվա դասերը․ Ավետիք Չալաբյանի տեսլականն ընդդեմ իրականության
Երեկ լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի 32-րդ ամյակը։ 32 տարին բավարար ժամկետ է վերաիմաստավորելու անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, ինչպես նաև արժևորելու կորսվածը։
Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ բազմաթիվ անձինք ուղերձներ են հղել, ներկայացրել են իրենց մոտեցումները։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրինակ հայտարարել է, թե կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը անազատության մեջ է, ինչը ևս մեր անկախության 32 տարիների բացթողումներից է։
Հայաստանը այդպես էլ չի ստեղծել ժողովրդավարական պետություն, որտեղ մարդկանց իրավունքները պաշտպանված լինեն ամբողջությամբ, իսկ քաղբանտարկյալներ չլինեն։ Չալաբյանը ուղերձ է հղել, նշել, թե Անկախության Հռչակագրի ընդունումից 32 տարի անց մենք ունենք անկախ պետություն, բայց, մյուս կողմից, նրա իրական ինքնիշխանությունը սահմանափակ է և շարունակում է կրճատվել։
Չալաբյանն ամիսներ առաջ բավական հետաքրքիր հոդվածների շարք էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր իր մոտեցումները հայահավաքի, արդիականացման, ռազմականացման, ազգային պակտի վերաբերյալ, և այդ նրա նշած տեսլականն էր, որ ապահովում է իրական ինքնիշխանություն ու անկախություն։
Առանց արդիականացման, առանց իսկական ռազմականացման, կրթության որակի բարձրացման, ազգային նոր գաղափարախոսության և աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի ներգրավվման անհնար է լինելու հասնել իսկական անկախության։ Ի վերջո Հայաստան պետությունը, Հայաստանի քաղաքացիները Անկախության հռչակագրից 32 տարի անց պետք է գիտակցեն, թե ինչի համար են իրենք պայքարում։
Վահե Պողոսյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027