Ի՞նչ իրավիճակ է այս պահին Բերձորում. նոր տեղեկություններ
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչության հիմնական մասը լքել է քաղաքը, ադմինիստրացիայից բացի՝ քաղաքապետ, վարչակազմի ղեկավար, աշխատակիցներ, բնակիչներից ևս 5-6 հոգի դեռ մնացել են։ Այս մասին 24News-ին ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։
Նա նշեց, որ մինչև օրվա վերջ մնացած 5-6 հոգին էլ կհեռանա քաղաքից, իսկ ղեկավար կազմը՝ մինչև օրվա վերջ կամ վաղը։
Ըստ նրա՝ ադրբեջանական ներկայացուցչությունը դեռևս չի ժամանել քաղաք, նոր անցակետեր չեն տեղադրվել, ռուսական խաղաղապահները շարունակում են մնալ իրենց տեղում. «Միջանցքը շարունակում է գործել այնպես, ինչպես 1 ամիս առաջ, ռուս խաղաղապահներն անցակետում են»։
Ադրբեջանը պահանջել է, որ մինչև օգոստոսի 25-ը հայ բնակչությունը հեռանա քաղաքից, նույն շրջանի Ներքին Սուս, Աղավնո գյուղերից։ Ադրբեջանի այս պահանջը պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտրանքային նոր ճանապարհի իր հատվածի շինարարության ավարտով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027