Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է
Հասարակություն

«Փեթակ»-ից տեղեկացնում են

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ օրենսդրությամբ հրավտանգ ապրանք, հրագործական արտադրանք հաշվառելու իրավասություն չունի։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՔՏՀԱ տեսչականի աշխատակիցները հաշվառել են, թե «Փեթակ» տոնավաճառում որքան հրավտանգ ապրանք կա։   «Քանի որ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրավտանգ ապրանք հաշվառելու իրավասություն չունի, ուստի չի կարող նաև նշել դրա ծավալները»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։   Հարցին՝ ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ, Զոհրաբյանը մանրամասնեց՝ տեսչական մարմնի ղեկավարի՝ 10․06․2021թ. հանձնարարագրի հիման վրա 2021թ. հունիսի 14-18-ը ներառյալ Երևանի Արշակունյաց 17ա հասցեում գտնվող «Փեթակ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում և հետազոտություն տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրական պահանջների պահպանման վերաբերյալ։

  «Արդյունքում «Փեթակ» ընկերության տնօրենը հրդեհային անվտանգության կանոնների, քաղաքաշինական նորմերի խախտումների հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ընկերությանը տրվել են նաև խախտումները վերացնելու կարգադրագրեր՝ հստակ ժամկետներով։ Կարգադրագրի վերջին ժամկետ է սահմանվել 2022 թ․ հուլիսի 23-ը։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով օգոստոսի 22-25-ը «Փեթակ» ՍՊԸ-ում կատարվում են կրկնակի դիտարկում և հետազոտություն»,- տեղեկացրեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։     Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 16 մարդ, անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Իսկ արդեն այսօր ԱԻՆ-ը հայտարարեց որոնողափրկարարական աշխատանքները դադարեցնելու մասին։