Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա Տոնոյան
Հասարակություն

Մեր հրեշտակին՝ 20-ամյա ծննդկան Մերիին ու նրա պտղին սպանել են Վանաձորի բժշկական կենտրոնում. տեղի ունեցավ Մերի Գրիգորյանի հոգեհանգիստը

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Oգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:

«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մահացել: Մինչ այդ նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մահացավ: Ու այսքանից հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, թե Մերին առողջ է տեղափոխվել Երևան: Նորից ենք կրկնում. այդ ամենը լկտի սուտ է: Էդ ընտանիքը մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից էր: Երիտասարդ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին, ու անգամ ճշտել էին երեխայի սեռը՝ տղա էր: Մերիին ու նրա ամուսնուն՝ Վարդանին, ոչ միայն գյուղում էին լավ ճանաչում, այլ նաև՝ Լոռու մարզում:

Երիտասարդ ամուսինները մի քանի օրվա ընթացքում բարի լուրի էին սպասում, որ իրենց օջախում արու զավակ է ծնվելու: Անգամ երեխայի համար գնումներ էին կատարել, որոշել էին անունը: Ողջ գյուղն ասում էր, որ էդ երեխան հորը՝ Վարդանին է քաշելու, ով իր ապրելակերպով ու նիստուկացով գյուղի ամենասիրված ու բարի երիտասարդներից է: Միշտ ընկերների մոտ ասում էր. «Մեր առաջնեկը տղա է լինելու, Հայոց բանակին զինվոր ենք տալու»: Ի՞նչ իմանար, որ Վանաձորի հիվանդանոցի որոշ բժիշկների անփութության հետևանքով նրա նպատակները կմնան անկատար»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մերիի մայրն էլ ասում էր. «Իմ չծնված բալին, իմ չծնված հրեշտակին Վանաձորի բժիշկները սպանեցին: Հետո մահվան դուռը հասցրեցին Մերիիս: Փեսաս՝ Վարդանը, նրանց նույնիսկ խնդրել է, հորդորել, որ իր հրեշտակ կնոջը շտապ տեղափոխեն Երևան, բայց Վանաձորի ծննդատան բժիշկները մի բան էլ մուննաթ են եկել, թե ոչ մի խնդիր չկա, ներվերի հետ է կապված: 2-3 օր իմ աղջիկը անգիտակից, թուլացած վիճակում է գտնվել Վանաձորի հիվանդանոցում: Ո՞վ է տեսել 21-րդ դարում առողջ աղջկան բերես ծննդատուն՝ հույսով, հավատով սպասելով, որ 20 տարեկան աղջիկը զգալու է մայրանալու բերկրանքը, ու մեկ էլ ստանում ես բոթը, թե պտուղը մահացել է: Լավ, պտուղը մահացել էր, բայց կարող էիք կեսարյան վիրահատությամբ մահացած պտուղը հեռացնել ու այդ ժամանակ մեր Մերին հիմա ողջ կլիներ: Աղջկան ոչ մի բժշկական օգնություն Վանաձորում չեն ցուցաբերել, անկապ դեղեր են նշանակել ու ներարկել: Ու երևի զգալով, որ Մերին արդեն կենաց ու մահու պայքար է տանում, երեխուս ռեանոմոբիլով տեղափոխում են Երևան: Բայց ռեանոմոբիլն էլ էլի Վանաձորի հիվանդանոցի բժիշկների մեղքով շատ ուշ է տեղ հասել: Մենք վստահ ենք, որ Մերիի կյանքը հնարավոր էր փրկել, եթե Վանաձորի հիվանդանոցում մի քանի օր շարունակ մեր գլխի տակ փափուկ բարձ չդնեին, այլ բարձր պահեին Հիպոկրատին տված երդումը:

Մերին ոչ թե մահացել է Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բժիշկների մեղքով, այլ՝ Վանաձորի բժշկական կենտրոնի: Երևանում փորձել են ամեն ինչ անել՝ մեր էրեխու կյանքը փրկելու համար, բայց անզոր են եղել: Մենք գիտենք, որ մեր էրեխու կյանքը ետ չենք բերի, բայց պահանջում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, որպեսզի այս գործը վերցնեն իրենց անմիջական հսկողության տակ, որ հետագայում նման վայ-բժիշկների պատճառով նման դեպքեր տեղի չունենան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։