Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C-ն ամսական 2 000 դրամով և ստանալ նվերներ
Ուսումնական տարվա մեկնարկին, մինչև հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi 10C սմարթֆոնը լավագույն պայմաններով՝ ամսական ընդամենը 2 000 դրամով և ստանալ 2 տարվա երաշխիք, անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար ու Level Up 1700 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։ Ի դեպ, Level Up 1700 սակագնային պլանով բաժանորդներն առանց մեգաբայթեր սպառելու կարող են օգտվել Coursera, DuoLingo, Microsoft Teams, Google Classroom և Google Meet հավելվածներից։
Նշենք, որ Ucom-ում Xiaomi Redmi 10C-ն հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ 72 000 դրամով, այնպես էլ ապառիկի լավագույն պայմաններով՝ վճարելով 0% կանխավճար, 0% տոկոսադրույք և 0% սպասարկման վճար առաջին 12 ամսվա ընթացքում։
«Ուսումնական տարվա սկիզբն աշակերտների և ուսանողների համար նոր սմարթֆոն ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։ Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ոչ միայն անհավանական գնով կարելի է ձեռք բերել Ucom-ից, այլև բազմաթիվ նվերներ ստանալ Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառությունը վայելելու և առցանց ուսումնական հավելվածներից, տեսանյութերից ու գրքերից առավելագույնն ստանալու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։
Xiaomi Redmi 10C սմարթֆոնը ներկայացված է կանաչ, գրաֆիտե մոխրագույն և օվկիանոսի կապույտ գույներով, ունի մեծ՝ 6,71-դյույմանոց էկրան, 50 Մպ անհավանական որակ ապահովող հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ։ 5000 մԱ/ժ մարտկոցը թույլ կտա ակտիվ շահագործել սմարթֆոնն ամբողջ օրվա ընթացքում՝ 11 ժամ խաղեր խաղալով, 19 ժամ տեսանյութեր դիտելով, 190 ժամ երաժշտություն լսելով կամ 29 ժամ կարդալով։ Իսկ անհրաժեշտության դեպքում սմարթֆոնը կարելի է շատ արագ վերալիցքավորել հաշված րոպեների ընթացքում։ Ավելին, սմարթֆոնն ունի նաև հիշողության ընդլայնման հնարավորություն մինչև 1 ՏԲ, ինչը թույլ կտա պահմպանել հիշարժան լուսանկարներն ու տեսանյութերը՝ չմտածելով հեռախոսում տեղի սահմանափակման մասին։ 




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027