Վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. Ռոմանոս Պետրոսյան
Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն» եւ ըստ այդմ՝ այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` անդրադառնալով իր մասին խոսակցություններին:
«Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն» եւ ըստ այդմ՝ այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը…
Եւ անարգել զրպարտում են՝ սկսած ամենաանհեթեթ ու անտրամաբանական «մեղսագրումներից» մինչեւ ամենազազրելի ու ցանկացած պարագայում՝ սթափ դատող բանական մարդու համար անընկալելի ուղիղ «մեղադրանքներ»։
Ու այդ ամենն անում են դեմքի «շատ լուրջ» արտահայտությամբ՝ համեմելով ակնհայտորեն մտացածին «դետալներով», հղում տալով ինչ-որ անանուն աղբյուրների կամ շինծու հասցեատերերի՝ դրանով հավանաբար ավելի համոզիչ թվալու համար…
Ինչեւէ. հերթական անգամ պետք է հիասթափեցնեմ այդ «գործիքներին» ու իրենց առատորեն վարձատրող-հովանավորող պատվիրատու-ստահակներին (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ շրջանակներ են նրանք ներկայացնում). բարեբախտաբար մեր երկրում, ու առհասարակ, մեր իրականության մեջ սթափ դատող եւ «թացը՝ չորից» տարբերակող տեսակն անհամեմատ դոմինանտ է եւ կազմում է հանրության ճնշող մեծամասնությունը, ում հնարավոր չէ ձեր շինծու եւ մտացածին «փաստերով» ու կեղծ վկայություններով համոզել մի բանում, որը պարզապես չկա, գոյություն չունի, իսկ կոնկրետ անձի/անձանց դեպքում՝ բացառվում է ի սկզբանե. բացառվում է նրանց բնությամբ, եթե կուզեք, նաեւ՝ Նախախնամությամբ…
Սակայն մի հարցում կարող եք չկասկածել. վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական, եւ թե՛ բարոյական հարթությունների մեջ. գիտենք բոլորին՝ անուն առ անուն, պատվիրատուներից մինչեւ կատարողներ, կատարողների միջնորդներ, եւ նույնիսկ՝ միջնորդավճարներ առ միջնորդավճար (որտեղ նույնիսկ միմյանց նկատմամբ են սրանք անազնիվ)))…
Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է տեսանելի, այլեւս նաեւ՝ հայտնի. հանրության համար եղել եմ, կամ ու կլինեմ միշտ բաց եւ հասանելի, գործել եմ՝ ի տես ամենքին եւ շարունակելու եմ գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու…
Հ.Գ. Եւ իմ կյանքի կրեդոն, ինչպես միշտ, նույնն է՝ ցանկացած իրավիճակում եւ կարգավիճակում մնալ ՄԱՐԴ»,- գրել է նա:
Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է…




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...