Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»
Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվել

«Փաստ». Ծայրահեղ վտանգներն ու ներքաղաքական նոր դասավորումները Հայաստանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվացման տեսանկյունից հետաքրքիր դասավորությունների ժամանակաշրջան է մեկնարկում։ Ընդհանրապես ամռան ամիսները՝ հատկապես հուլիսն ու օգոստոսը, ներքաղաքական առումով պասիվ փուլ են ներառում, իսկ աշնանը քաղաքական ուժերը, որպես կանոն, ակտիվանում են և նոր թափ են հաղորդում իրենց պայքարին։ Դրանով են պայմանավորված գրեթե յուրաքանչյուր տարի թեժ աշնան մասին խոսակցություններն այն համատեքստում, թե դրանով նոր փոփոխությունների մեկնարկ է սկսվելու։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս քաղաքական աշունը էապես տարբերվում է նախկին տարիների «թեժ աշուններից»։ Խնդիրն այն է, որ արտաքին վտանգը Հայաստանի ու Արցախի համար երբեք այսքան ծայրահեղ չի եղել, երբ արդեն մեր պետականության գոյությունն է դրված սպառնալիքի տակ։

Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանը դուրս չի գալիս զիջումների շրջապտույտից, իսկ մեզ վերաբերող հարցերը հաճախ որոշում են հենց արտաքին ուժերը և Հայաստանի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերում։ Բնականաբար, ՀՀ գործող իշխանությունները այսպիսի դեպքերում ամեն անգամ ի ցույց են դնում իրենց ապաշնորհությունն ու երկրի շահերը պաշտպանելու անկարողությունը։ Ուստի քաղաքական առումով տևական ժամանակ է, ինչ հասունացել է նրանց հեռացնելու անհրաժեշտությունը, որի համար պարարտ քաղաքական հող է առկա։ Բայց իշխանություններին հաջողվում է երկարաձգել իրենց պաշտոնավարումը։ Ուստի առանցքային վերլուծության թեմա է դառնում այն հարցը, թե ինչու մինչև հիմա իշխանություններին հեռացնելու օրակարգը հնարավոր չի եղել գլուխ բերել։ Հասկանալի է՝ մի կողմից այն արտաքին ուժերի գործոնն է առկա, որոնք շահագրգռված են, որ Հայաստանում թույլ իշխանություններ լինեն, որպեսզի կարողանան մեր երկրին վերաբերող իրենց ծրագրերը իրականություն դարձնել, դրա համար էլ տարբեր առիթներով նրանք ցույց են տալիս, որ աջակցում են Փաշինյանի իշխանությանը։

Առաջին հերթին հենց Թուրքիան ու Ադրբեջանն են շահագրգռված, որ Փաշինյանը մնա իշխանության, և Բաքուն ու Անկարան բացահայտ ներկայացնում են այդ հարցում իրենց դիրքորոշումը։ Մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակում որոշակի դեր են խաղում հասարակության ներսում ձևավորված անտարբերությունն ու հիասթափությունը՝ մասնավորապես իրավիճակի վրա ազդելու անկարողության տեսքով։ Սակայն հանրության հետ հետևողական աշխատանքի արդյունքում ընդդիմությունը կարող է ուղղորդել հանրային էներգիան, կառավարել առկա դժգոհությունները, հույս արթնացնել մարդկանց շրջանում և պայքարին նոր թափ հաղորդելով՝ արդյունքի հասնել։ Ու այս հարցում ամենակարևոր դերակատարությունը կարող է ունենալ խորհրդարանական ընդդիմությունը, որի մաս կազմող ուժերը սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեցին պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Զուգահեռաբար, ակնհայտ է, որ քննարկումներ ու խոսակցություններ են սկսվել տարբեր քաղաքական ուժերի ու անհատների ակտիվացման մասին։ Ըստ էության, քաղաքական փոփոխություններն ու իշխանափոխությունն այսօրվա դրությամբ այնքան հրատապ հարցեր են, որ տարբեր գործիչներ ու ուժեր չեն կարող անտարբեր մնալ ու դիտել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի ու Արցախի հետ, ինչպես են հակառակորդները «հոշոտում» մեր պետականությունը։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ որոշել է տեղափոխվել Արցախ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ դրանից հետո Արցախի հարցի շուրջ միջազգային հանդիպումների շարք է սկսել։

Դրա հետ մեկտեղ մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ կապված, որ նոր քաղաքական հարթակ է ստեղծում և հիմքեր է ապահովում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ կապված։ Տպավորություն է, որ ներքաղաքական դաշտում նման տեղաշարժերը շարունակական են լինելու, քանի որ այլ գործիչներ և քաղաքական միավորներ ակտիվանալու նշաններ ևս ցույց են տալիս։ Եվ, իսկապես, առողջ, կարող ու հայրենասեր ուժերի ակտիվացումը և համախմբումը համազգային օրակարգի շուրջ կարևոր նշանակություն կարող է ունենալ երկիրը նոր վերահաս աղետից փրկելու տեսանկյունից։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այնպես չէ, թե ընդդիմադիր դիրքերից հանդես եկող բոլոր ուժերն են իրենց առաջ իշխանափոխության և երկիրը փոսից հանելու խնդիր դնում։

Չէ՞ որ կան նաև իշխանությունների «գրպանային» կուսակցություններ, որոնք քաղաքական դաշտ են գործուղվել իրական ընդդիմադիր ուժերի վրա ցեխ շպրտելու համար։ Մյուս կողմից էլ՝ ներքաղաքական տեղաշարժերի համատեքստում պետք է նկատի ունենալ նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումը: Հենց միայն ռուսաստանյան լրատվամիջոցների հպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան չի կարող անմասն մնալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից և թույլ տալ, որ իր դիրքերը Հայաստանում թուլանան՝ մանավանդ այն դեպքում, երբ արդեն զգացվում են հակառուսական տրամադրությունների բորբոքման որոշակի միտումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում