Ինուվիկում տեղադրվել է 3456 արևային մարտկոց
Goarctic.ru-ն գրում է, որ Կանադայի հեռավոր Ինուվիկ քաղաքում (Հյուսիսարևմտյան տարածքներ) սկսել են կառուցել արևային էլեկտրակայան։ Nihtat Energy ընկերությունը կտեղադրի 3456 արևային մարտկոց։ Քաղաքային ցանցին էլեկտրակայանի միացումը սպասվում է 2023 թվականի գարնանը։
Արկտիկական Մաքենզի դելտայում գտնվող Ինուվիկն աշխարհի հետ կապված է միայն սեզոնային սառցե ճանապարհով և օդային ճանապարհով: Արևային էլեկտրակայանի շինարարությունը պետք է ավարտվի մինչև տարեվերջ։
Աշխատանքը կատարում է Nihtat Energy ընկերությունը, որը պատկանում է տեղի Կուչին հնդկացիներին: Ծրագիրը մշակվել է երեք տարի առաջ և ֆինանսավորվում է Կանադայի դաշնային կառավարության կողմից:
Էլեկտրակայանի գործարկումը Ինուվիկի բյուջեում տարեկան կխնայի 1 մլն դոլար։ Այժմ այս գումարը ծախսվում է քաղաքում էլեկտրաէներգիա և ջերմություն արտադրելու համար դիզվառելիք գնելու վրա։ Դա նաև կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ:
«Նախագիծը կբարձրացնի մեր համայնքի էներգետիկ անվտանգությունը», - ասել է Nihtat Energy ընկերության նախագահ Գրանտ Սալիվանը:
Ծրագրի շնորհիվ շինարարության ընթացքում քաղաքում կհայտնվի 6 նոր աշխատատեղ։ Նոր էլեկտրակայանի գործարկումից հետո կբացվի չորս աշխատատեղ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027