Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Ժողովուրդ ջան 07.06.2026 պետք է գնալ ընտրությունների. hունիսի 7-ին ասենք այո փոփոխություններին. Արամ ՎարդևանյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Գավառում է. ԲՀԿԱԱԾ-ն պետք է Անդրանիկ Քոչարյանին բռներ (տեսանյութ) Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Փաշինյանը կիսում է Բրյուսելի մոտեցումները, նույնացվում բրյուսելյան բյուրոկրատիայի հետ․ ԶախարովաԿրիպտոակտիվների մասին օրենքը պետք է փոխվի և կրիպտոակտիվների թրեյդինգով զբաղվելը ազատականացվի. Հայաստանը պետք է ֆինանսական ինքնիշխանություն ունենա. Էդմոն ՄարուքյանՄենք կապահովենք ձեր բարեկեցիկ կյանքը Մայր Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՄայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով․ ԴումիկյանՓաշինյանն ասում է՝ թանկ տեղ ես ապրում, վաճառի, գնա Մասիվ. Մարուքյան Մեր սիրուն երկիր, քո լավագույն օրերը դեռ գալու են. Նարեկ Կարապետյան30 արծաթ Փաշինյանի համար. աշխարհաքաղաքական սակարկության խաղ, որը Հայաստանը թողնում է առանց ապագայի ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններովՅունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Մարտունիում է. ուղիղՓաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. տեսանյութ Հունիսի 7-ից հետո ցանկացած իշխանության թիվ 1 խնդիրը պետք է լինի երկրում մթնոլորտի փոփոխությունըՍուտ և բամբասանք. Սողոմոնյանը՝ Թաթոյանի և Մարությանի քարոզարշավների ֆինանսավորման մասին Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ձերբակալել են ընտրակաշառքի կասկածով․ փաստաբանՀայաստանն ունենալու է ուժեղ բանակ, Հայաստանն ունենալու է բանակ, որը կարողանալու է պաշտպանել մեր սահմանները և ապահովել արժանապատիվ խաղաղություն. Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ կառուցող է, ստեղծող է ու արարող է. Տիգրան Բադոյան
Քաղաքականություն

Ադրբեջանը պատրաստվում է ավելի լայնամասշտաբ գործողությունների

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո Ադրբեջանը վերսկսեց իր քաղաքականությունը՝ ապատեղեկատվություն տարածելով, թե, իբր, հայկական կողմը խախտում է հրադադարը և դրանից հետո հիմք է նախապատրաստում հնարավոր էսկալացիայի համար:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով, որ նման վարքագիծ Ադրբեջանը դրսևորել նաև օգոստոսի 3-ին՝ Արցախում իրականացրած էսկալացիայից առաջ։

«Ես դրան բազմիցս անդրադարձել եմ՝ շեշտելով, որ Ադրբեջանը գործողությունների է պատրաստվում, այսօր էլ Ադրբեջանի ՊՆ նախարարը խորհրդակցություն է հրավիրել, որտեղ տվել է նույն հրահանգները, ինչ հուլիսի 30-ի նիստում, որից 3 օր հետո սկսեց էսկալացիան՝ Բերձորի ուղղությամբ:Այսինքն՝ ամբողջությամբ ձեռագիրը կրկնվում է»,-արձանագրեց Հայրապետյանը:

Զրուցակիցը շեշտում է՝ այս իրավիճակում, երբ հստակ է Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանը պետք է կապեր հաստատ միջազգային գործընկերների հետ՝ ցույց տալու, որ Ադրբեջանը հիմք է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար, իսկ հայկական կողմը չունի որևէ շահագրգռվածություն՝ լարելու իրավիճակը սահմանին:

Տաթևիկ Հայրապետյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը հեռահար և կարճաժամկետ նպատակներ ունի:

Կարճաժամկետ առումով՝ Ադրբեջանը սողացող պատերազմի տրամաբանության մեջ է իր գործողություններն իրականացնում ու քայլ առ քայլ պատրաստում է ավելի լայնամասշտաբ գործողությունների, իսկ երկարաժամկետ առումով Ադրբեջանի նպատակն է ՝ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների հայաթափում.

«Եթե բնակչությունը չմնա այնտեղ, չապրի, բնականաբար, Ադրբեջանի անելիքները շատ ավելի են հեշտանալու»,-հավելեց նա:

Ըստ Հայրապետյանի՝ այն հանգամանքը որ ուժի սպառնալիքի բացառումը տեղ չի գտնում միջնորդների՝ խաղաղությանը միտված գործողությունների մեջ, սա նպաստում է Ադրբեջանի նման ագրեսիվ գործելաոճին.

«Ադրբեջանը սպառնալիքներով է փորձում լուծել բոլոր խնդիրները, ինչին չի կարողանում հասնել դիվանագիտական ճանապարհով, ուստի, եթե խաղաղություն ենք ուզում, պետք է նախ ունենանք այնպիսի բանակ, որը կզսպի հակառակորդի ցանկացած սպառնալիք և դրանից հետո նոր դիվանագետների աշխատանքը կարող արդյունավետ լինել, հակառակ դեպքում, եթե Ադրբեջանը գիտի, որ կարող է ռազմական ուժով խնդիրներ լուծել, և ճնշումներ գործադրել դիվանագիտական ճակատում ինքը այդպես էլ առաջ է գնալու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ չէր հերքել, որ Ադրբեջանը նկրտումներ ունի արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, մասնավորապես, Սյունիքի մասով, սակայն միևնույն ժամանկ նշել էր, որ հայկական կողմը պետք է շարունակի սահմանզատման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:

Անդրադառնալով սրան՝ Տաթևիկ Հայրապետյանը նշում է՝ Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել իր նկրտումները Սյունիքի նկատմամբ.

«Ես զարմանում եմ, Նիկոլ Փաշինյանը նո՞ր է հասկանում, որ Ադրբեջանը հստակ նկրտումներ ունի Սյունիքի ուղղությամբ, դա ավելի քան պարզ էր, դրա մասին պատերազմից հետո անձամբ եմ Փաշինյանին ասել, որ Արցախով չի սահմանափակվելու, Ադրբեջանն ավելի հեռուն է գնալու և բերել եմ բազմաթիվ փաստեր, ընդամենը պետք է մի քիչ պատմություն իմանալ և հետևել Ադրբեջանի գործողություններին: Ընդ որում , Ալիևի նկրտումներն այնպես չէ, որ 2020թ-ից հետո են առաջացել, նախկինում էլ նա իր խոսքում մշտապես նշել է, որ տարածքային հավակնություններ ունի Սյունիքի նկատմամբ, պարզապես պատերազմից հետո Ադրբեջանն ավելի հանդուգն է է դարձել և իր դիրքերը, որոնք ձեռք է բերել Արցախի անվտանգության գոտու նկատմամբ վերահսկողություն սահմանելով, թույլ են տալիս ավելի մշակված գործողությունների գնալ,հենց դրա համար է,որ «խաղաղության օրակարգը» կամ ցանկացած այլ պայմանագիր, որ իրենք կնքեն, զերծ չի պահելու պատերազմից,-ասաց Հայրապետյանը: