Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ-ն հենց հիմա կա՛մ հստակ պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, կա՛մ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ժամերի ընթացքում դուրս է գալիս ՀԱՊԿ-ից…
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին ոտնձգություն իրականացրին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ կրկին պատերազմական գործողություններ իրականացնելով Հայաստանի դեմ՝ պատճառելով մարդկային կորուստներ:
Հայաստանը, 30 տարի լինելով ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ, սեպտեմբերի 13-ին, պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ սանձելու Ադրբեջանին և դուրս շպրտելու Հայաստանի ինքնիշխան տարածքից (Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, գործնականում արդեն ցույց է տվել, որ պատրաստ է կատարել ՀԱՊԿ-ի և նրա անդամ պետությունների առաջ ստանձնած իր պարտավորությունները, որի վառ ապացույցն էլ այս տարվա հունվարի սկզբին Ղազախստանում ՀԱՊԿ անդամ այլ պետությունների հետ հակաահաբեկչական գործողությանը մասնակցելն էր): Հատկապես Հայաստանում բնակվող քաղաքացիները, շունչները պահած, սպասում էին ՀԱՊԿ-ի արդարացի որոշմանը, այն է՝ ՀԱՊԿ-ի գործիքակազմի միջոցով Հայաստանի տարածքից անհապաղ վռնդել ադրբեջանական զինված ուժերին, դադարեցնել պատերազմական գործողությունները և ստիպել Ադրբեջանին՝ Հայաստանին փոխհատուցել նյութական բոլոր կորուստները: Բայց, ի զարմանս բոլորիս, սույն թվականի սեպտեմբերի 13-ի երեկոյան ՀԱՊԿ-ն կայացրեց Հայաստանին նվաստացնող որոշում, այն է՝ իր ստեղծած ինչ-որ հանձնաժողովի միջոցով ճշտել, թե ով է եղել մեղավորը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը: Քանի որ ՀԱՊԿ-ի ստեղծման առաքելությունը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, ՀԱՊԿ անդամ պետությունների նկատմամբ զինված ագրեսիային համատեղ ուժերով դիմակայելն է, ինչը Հայաստանի դեպքում փաստացի տեղի չունեցավ, ուստի, ՀԱՊԿ-ի կողմից կայացրած հակահայկական այս որոշումն իրավական հենց այն հիմքն է, որով Հայաստանի իշխանությունը հենց այսօր պետք է կայացնի Հայաստանի ազգային և պետական շահից բխող պատմական որոշում. «Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ-ն հենց հիմա կա՛մ հստակ պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի տարածքից անհապաղ վռնդելով ադրբեջանական զինված ուժերին, դադարեցնելով պատերազմական գործողությունները և ստիպելով Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը Հայաստանին փոխհատուցի նյութական բոլոր կորուստները, կա՛մ ՀԱՊԿ անդամ Հայաստանը ժամերի ընթացքում դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և Հայաստանից ու Արցախից հեռացնում է ռուսական 102-րդ ռազմաբազան, սահմանապահ և խաղաղապահ ուժերին՝ զուգահեռաբար Հայաստան հրավիրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ դառնալով ԱՄՆ-ի ռազմավարական լիարժեք դաշնակիցը» (ավելի քան վստահ եմ, որ միասնական Արևմուտքն՝ ի դեմս ԱՄՆ-ի, իր ռազմավարական դաշնակից պետությանը երբեք մենակ չի թողնի այդ պետության թշնամու դեմ. օրինակը՝ Ուկրաինան):
Հաջորդիվ կներկայացնեմ Հայաստանի՝ իբրև ռազմավարական դաշնակից, բայց իրականում 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն ու Արցախը և Հայ ժողովրդին դավաճանած և Արցախը Ադրբեջանին հանձնած Ռուսաստանի իսկական դեմքը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ` Խաչիկ Ասրյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027