Ռուսական կողմի հորդորից հետո Ադրբեջանը սովորաբար դադարեցնում է ագրեսիան․ ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդ Սենատոր Վիկտոր Բոնդարև
Հայ-ադրբեջանական հակամարտությունը կրկին սրվեց։ Այս տարվա սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանուց ու խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը՝ Սոթք գյուղը, Գորիս քաղաքը և առողջարանային Ջերմուկ քաղաքը, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է 49 մարդ։
Եվ կրկին, հենց ռուսական միջամտությունն է օգնում խուսափել ճգնաժամից։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսով շտապ կապ է հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ և ուրվագծել իրավիճակը։ Հեռախոսազրույցներ են ունեցել նաև Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև ՌԴ և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը և Արարատ Միրզոյանը։ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել։ Իր հաղորդագրության մեջ նախարարությունը կոչ է արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը։ Իսկ հակառակ կողմերը ռուսական միջնորդության արդյունքում պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները այսօրվա ժամը 9.00-ից։
Զարմանալի չէ, որ ռուսական կողմի հորդորից հետո Ադրբեջանը սովորաբար դադարեցնում է իր ագրեսիան Հայաստանի դեմ։ Հայաստանը ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցն է, ուստի Ադրբեջանը մտավախություն ունի, որ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ բացահայտ չարդարացված ոտնձգության և նրա հետ հակամարտության երկարատև սրման դեպքում Ռուսաստանը դիվանագիտական մեթոդներ չի օգտագործի իրավիճակը կարգավորելու և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027