Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա Տոնոյան
Հասարակություն

Բարգավաճ Հայաստան կուսակցության շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում ենք համայն հայությանը Անկախության 31-ամյակի առթիվ:
 
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետականության օգտին:
 
Անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում պատմական մեծագույն ձեռքբերումներից է, հայ մարդու ինքնության յուրակերպ դրսևորում, ազատ ապրելու և ստեղծագործելու բարձրագույն մղում:
 
Ամբողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը միշտ էլ խորապես գիտակցել է, որ ամենամեծ արժեքն Անկախությունն է: Անկախության ձգտումը մեզ ուղեկցել է մեր պատմության ամբողջ ընթացքում՝ պայքարի ոգեկեչելով հազարավոր երիտասարդների:
Խոնարհվում ենք Արցախյան առաջին, Քառօրյա, 44 օրյա պատերազների, հայրենքի պաշտպանությանը զինվորագրված հազարավոր նվիրյալ հայորդիների, մարտնչած հերոսների առջև: Վերջին օրերին նույնպես հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին՝ հանուն Հայաստանի, նրա անկախության, մեզանից յուրաքանչյուրի անհատական ու բոլորիս հավաքական արժանապատվության:
 
Նրանց անձնազոհության արդյունքն է անկախ Հայաստանը: Հազար փա՛ռք մեր հերոս նահատակներին:
 
Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ամրապնդել և ուժեղացնել Հայաստանը, նրա անկախությունը:
 
Մեզանից յուրաքանչյուրի շնորհիվ է կերտվում Հայաստանի այսօրվա պատմությունը, ու միայն մեր միասնության շնորհիվ Հայաստանը կարող ենք դուրս բերել այս ծանր իրավիճակից:
 
Անկախության օրվա առթիվ՝ մեր երկրին մաղթում ենք խաղաղություն և կայուն ձեռքբերումներ, տնտեսության զարգացում ու բարգավաճում:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս ․ ․ ․