Հոկտեմբերի 19-ից 23-ը տեղի կունենան ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները՝ միտված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը
Հոկտեմբերի 19-ից 23-ը տեղի կունենան ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները՝ միտված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։
Համաժողովի աշխատանքային երեք օրերի ընթացքում կլինենքննարկումներ՝ նվիրված անվտանգային տեխնոլոգիաներին, տնտեսությանը և տնտեսական մրցունակությանը, երիտասարդության հիմնախնդիրներին, ազգային պետությանը և ազգային ինքնությանը, Սփյուռքի խնդիրներին և պետության արտաքին մարտահրավերներին:
Համաժողովին մասնակցում են գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների բարձրանուն փորձագետներ արտերկրից, Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում ենՌուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարները և համայնքների ներկայացուցիչներ:
Հայաստանում Ռուսաստանի հայերի միության ամենամյա օրերի շրջանակներում հոկտեմբերի 23-ին կազմակերպվում են այցելություններ Տավուշի մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո բնակավայրեր, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրեր
Քննարկումներին կարող են մասնակցել խնդրով մտահոգ բոլոր անձինք։
Լրատվամիջոցների մուտքն ազատ է՝ լուսաբանելու համաժողովները:
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱԼՅԱՆՍ մտքի կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 11-ին, «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում:
Սիրով հրավիրում ենք լուսաբանել համաժողովի աշխատանքները:
Հարցերի դեպքում զանգահարել՝ 091438549 Էդուարդ Սարիբեկյան։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027