Սամվել Կարապետյան. «Վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանի նշանակումը կօգնի զարգացման և ներդաշնակության նոր փուլ բացել Արցախում»
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետական նախարարի պաշտոնի առաջարկն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Վարդանյանի նախաձեռնությամբ նոր ծրագրեր կիրականացվեն՝ ուղղված հանրապետության զարգացմանը։ Այս մասին հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը:
«Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդի իրական հայրենասերներից է, ով պրոֆեսիոնալիզմ ու տաղանդ է դրսևորել թե՛ որպես կայացած գործարար, թե՛ որպես իր ժողովրդի և հայրենիքի խնդիրներից անմասն չմնացող անձնավորություն։ Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետական նախարարի պաշտոնում մեծ հույս է ներշնչում հանրապետության խաղաղության, զարգացման, բարգավաճման և կայունության համար։ Վստահ եմ, որ դա կօգնի զարգացման և ներդաշնակության նոր փուլ բացել Արցախում։ Ես իմ կողմից կշարունակեմ աջակցել հանրապետությանը տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում և մտադիր եմ շարունակել համատեղ նոր լայնածավալ ծրագրեր իրականացնել Արցախի և նրա բնակիչների բարեկեցության բարձրացման համար», - ասել է Սամվել Կարապետյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027