Ucom-ի տեխնիկական աջակցությամբ երեւանում կայացել է 2022թ․սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնություն
«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ ս․թ․ հոկտեմբերի 14-ից 16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց 2022թ․Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել են շուրջ 500 մարզիկ-մարզուհիներ ավելի քան 23 պետությունից, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից: Չեզոք մարզիկների դրոշի (FIAS) ներքո հանդես են եկել ռուսաստանցի, բելառուսցի, ֆրանսիացի մարզիկները:
«Ուրախ ենք, որ տեխնիկապես աջակցել ենք միջազգային կարևորության այնպիսի առաջնության, որում հայ մարզիկները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 17 բրոնզե մեդալ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ խաղարկվել է 55 հավաքածու մեդալ: Ընդ որում, սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվել է նաև երիտասարդների մարտական սամբոյի առաջնություն:























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին