Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի մարում է իրականացրել
Կոնվերս Բանկը հայտարարում է AMCOVSB2BER5 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով և AMCOVSB2AER7 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով պարտատոմսերի մարման և արժեկտրոնների վճարման մասին: Մարվել է 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմս, ինչպես նաև վճարվել է մոտ 100 մլն ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ:
«Կոնվերս Բանկի կորպորատիվ պարտատոմսերը Բանկի ամենապահանջված պրոդուկտներից է: 2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է 11 մլրդ ՀՀ դրամ, 55 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով պարտատոմս, որից 5 մլրդ ՀՀ դրամ և 20 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ներկայում հաջողությամբ շրջանառվում են Հայաստանի Ֆոնդային բորսայում: Իսկ պարտատոմսերից հաճախորդների ստացած եկամուտը 18.10.22թ. դրությամբ կազմել է մոտ 1,8 մլրդ ՀՀ դրամ, մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար և մոտ 598 հազար Եվրո: Արժևորում ենք հաճախորդների վստահությունը: Բանկը այսուհետ ևս իրականացնելու է հերթական թողարկումներ՝ ֆինանսական գործիքակազմում հաճախորդների ներդրումային կարիքները բավարարելու համար»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նշենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 2019թ: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 9,50%, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5,25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս էր, տոկոսագումարի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին