20 րոպե և «Ամերիա բիզնես» հարթակի միջոցով կարող եք ԱՁ գրանցել
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկում տեղի ունեցավ «Ամերիա բիզնես» թվային հարթակ. նոր հնարավորություններ և հեռանկարներ խորագրով մամուլի ասուլիսը: «Ամերիա բիզնես» թվային հարթակը համալրվել է ԱՁ-ն օնլայն գրանցելու նոր ծառայությամբ, հենց այս նորությամբ կիսվեց բանկը լրատվամիջոցների և, իհարկե, նաև իր հաճախորդների հետ:
Ամերիաբանկի տեսլականն է` լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: Հենց այս շրջանակներում էլ տեղի է ունենում բանկի թվային տրանսֆորմացիան:
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշում է` տարին բավականին ակտիվ էր բիզնեսի տեսանկյունից և այժմ բանկի մանրածախ հաճախորդների բազան գերազանցում է 370 հազար հաճախորդը: «Մանրածախ ավանդների գծով տարեսկզբից մինչ այժմ ունեցել ենք մոտ 10 տոկոս աճ, իսկ ավանդների գծով` մոտ 20 տոկոս աճ: Բավականին տպավորիչ արդյունքներ կան հատկապես քարտային գործարքների գծով` ունենք մոտ 70 տոկոս աճ: Ինտերնետ-բանկ համակարգով իրականացվող գործարքները ամեն տարի նախորդի համեմատ կրկնապատկվում է: 2022 թ.-ին կանխատեսվում է մոտ 10 մլն գործարք»,-նշեց Բարսեղյանը:
Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը ներկայացրեց «Ամերիա բիզնես» թվային հարթակը: «2018 թ.-ից այս հարթակը գործարկվել է` հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջները: Առաջինը գործարկվել է օնլայն վարկեր տրամադրելու ծառայությունը: Ներկայումս Ամերիաբանկի մանրածախ բիզնես վարկերի 73 տոկոսը հաստատվում է օնլայն: «Ամերիա բիզնես» հարթակը ներառում է Սքորինգի և մեքենայական ուսուցման վրա հիմնված օնլայն վարկավորման, SME Tablet, հաշիվ բացելու, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ ու բիզնես քարտ ստանալու և մի շարք այլ ծառայություններ, որոնց ներդրումը դրական ազդեցություն է ունեցել բանկում մանրածախ բիզնես հաճախորդների ցուցանիշների վրա, մասնավորաբար` հաճախորդների քանակը վերջին 3 տարում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել մոտ 55 տոկոսով: Վարկային պորտֆելը նույն ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ տարվա սկզբից աճել է մոտ 28 տոկոսվ: Օնլայն/մոբայլ բանկինգ համակարգի օգտատերերի քանակը վերջին 3 տարում աճել է 3,5 անգամ, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում` 51 տոկոսով»,-նշում է Քարամյանը:
Իսկ հիմա արդեն «Ամերիա բիզնես» հարթակը զարգանում է և համալրվում նոր լուծումներով ու ծառայություններով: Այսօր արդեն մուտք գործելով հարթակ հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ և օնլայն/մոբայլ բանկինգ: Այս ծառայության հետ կապված մանրամասները ներկայացրեց Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը: Նրա խոսքով` ԱՁ գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձնագիր ու սոցքարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքի և տեսախցիկով համակարգչի կամ հեռախոսի: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե:
Հարթակը շուտով համալրվելու է նաև ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:
Լուսինե Առաքելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին